ՋԵՐՄՈՒԿՈՒՄ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ

ՋԵՐՄՈՒԿՈՒՄ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից Ջերմուկի (Վայոց Ձորի մարզ) քաղաքային այգու տարածքում իրականացված ստուգումները ցույց են տվել, որ հատումների մեծ մասը կատարվել է քաղաքապետի հրամանով: Ինչպես հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը, դեռ 2010թ. հունվարին առատ ձյան պատճառով վնասվել է 108 ծառ, ինչի մասին բնապահպանական պետական տեսչության պնդմամբ, համապատասխան արձանգրություն է կազմվել: Ստուգումը ցույց է տվել, որ իրականում հատվել է ոչ թե 108, այլ 124 ծառ: Բնապահպանական պետական տեսչությունը ակտ է կազմել: Վնասի չափը 16 բարդի ապօրինաբար հատելու համար կազմել է 370,500 դրամ:

Դեկտեմբեր 08, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր