ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻ ՀԵՏ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻ ՀԵՏ

Երևանի քաղաքապետարանի տեղակատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դեկտեմբերի 29-ին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպեց բնապահպանական կառույցների ներկայացուցիչների հետ։ Քաղաքապետը կարևորեց մայրաքաղաքի բնապահպանական հայեցակարգի հստակեցումը՝ հիմք ընդունելով արդեն իրականացված և մշակված ծրագրերը։

Հանդիպմանը ներկա մասնագետները ներկայացրեցին մայրաքաղաքի բնապահպանական իրավիճակի վերաբերյալ իրենց կարծիքներն ու առաջարկները։ Ոլորտի խնդիրներն արդյունավետ կարգավորելու նկատառումով Կարեն Կարապետյանը կարևորեց քաղաքապետարանի և գիտական կազմակերպությունների համագործակցությունը՝ նշելով, որ պետք է խոսել բաց ու թափանցիկ՝  չխուսափելով ծավալուն ծրագրերից։ «Ձեզանից ակնկալում եմ կիրառական առաջարկություններ՝ հաշվի առնելով Երևանի զարգացումը, միաժամանակ  կանաչապատման ցուցանիշն ավելացնելու և մայրաքաղաքն հարմարավետ դարձնելու անհրաժեշտությունը» ,- նշեց Կարեն Կարապետյանը։

Հունվար 10, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր