ԱրմԻնֆո
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատն ակտիվորեն մասնակցում է Ագարակ քաղաքի սոցիալական և տնտեսական կենսագործունեությանը: 2010 թվականին քաղաքի աջակցման բյուջեն կազմեց ոչ պակաս, քան 200 հազար դոլար: Ավելի քան 150.000 դոլար մենք նախատեսել ենք 2011 թվականի բյուջեով` սոցիալական ներդրումների համար: Այս մասին ԱրմԻնֆոյին տված հարցազրույցում տեղեկացրեց ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Պոլովինկինը:
«Մենք մասնակցում ենք քաղաքի գրեթե բոլոր ծրագրերին, մեր միջոցներով լրացնում ենք քաղաքի բյուջեի դեֆիցիտը»,- ասաց գլխավոր տնօրենը: Նրա խոսքերով, ընկերությունը միջոցներ է ներդնում դպրոցների և այլ հասարակական օբյեկտների վերանորոգման համար, նաև ենթակառուցվածքների, մասնավորապես, ջրամատակարարման համակարգի, հրդեհային պաշտպանության, քաղաքի լուսավորության, աղբահանության, հիվանդանոցների և դպրոցների վերանորոգման համար: «Ես գրեթե վստահ եմ, որ բոլոր միաարտադրական ձեռնարկություններն այդպես են վարվում: Դա կոչվում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության»,- ասաց Ս.Պոլովինկինը:
Ձեռնարկությունում աշխատում են ավելի քան 900 աշխատողներ. Գլխավոր տնօրենը հավաստիացրեց, որ նրանք բարձր աշխատավարձեր են ստանում: Ագարակ քաղաքում չկա մի ընտանիք, որն ուղղակի կամ անուղղակի կերպով կապված չէ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության հետ, ասաց նա:
Նշենք, որ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խումբը Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերը ձեռք է բերել 2007 թվականի դեկտեմբերին: «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն շահագործում է Ագարակի հանքավայրը և հարստացման ֆաբրիկան: Հանքավայրի պաշարները հաշվարկված են ավելի քան 20 տարի: Ֆաբրիկայի արտադրողականությունը կազմում է տարեկան մոտ 3 մլն տոննա ապրանքային հանքաքար` 0,41% պղնձի եւ 0,022% մոլիբդենի պարունակությամբ: Ֆաբրիկայի նախագծային հզորությունը կազմում է ամսական 240,000 տոննա հանքաքար: Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը իրականացնում է 2009-2012թթ ձեռնարկության նորացման ներդրումային ծրագիրը:
Փետրվար 14, 2011
