

ԷկոԼուր
Հնարավոր է, որ Երեւանում ստեղծվի Մոնրեալի այգի: Այս հարցը Երանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը քննարկել է Կանադայում հայկական թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ մարտի 25-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Առաջիկայում Երևանի քաղաքապետարանը կպատրաստի եւ կանադական կողմին կներկայացնի համապատասխան նախագիծ:
Մարտ 28, 2011
