

ԷկոԼուր
«Վերջ արդեն ոչնչացնում են, մի թե ոչ ոք չի տեսնում: Մեծ ծառերը կտրում են գիշերները, իսկ առավոտյան սկսում են քանդել: Հարցրել եմ, ցանկանում են Երևան սիթի սարքել, չեմ հասկանում` այդքան սիթիներ մեզ պետք են արդյոք»,- Facebook սոցիալական ցանում ահազանգում է Սիլվա Վարդանյանը:
Հիշեցնենք, որ 2012թ. դեկտեմբերի 25-ին «ԷկոԼուր»-ն ահազանգ էր ստացել, որ Փարոսի անտառում ծառահատումներ են իրականացվում: Խնդրի առնչությամբ «ԷկոԼուր»-ը դիմել է Երեւանի քաղաքապետարան` խնդրելով տեղեկացնել, թե որքանով են օրինական ծառահատումները եւ ինչ նպատակ են հետապնդել, որքան ծառ է հատվել եւ ում է պատկանում այդ տարածքը: Ի պատասխան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացրել է, որ «քննարկվող տարածքը գտնվում է վերը նշված անտառ-պուրակին կից՝ կանաչ գոտուց դուրս և սեփականության իրավունքով պատկանում է կառուցապատող Շ. Մկրտչյանին: Աշխատակազմի բնապահպանության վարչության կողմից տրվել է թվով 3 հատ թեղի ծառատեսակի հատման թույլտվություն: Տեղազննությամբ այլ ծառերի հատման հետքեր /կոճղեր/ չեն հայտնաբերվել: Առկա են շինարարության համար օրենսդրությամբ պահանջվող փաստաթղթերը»:
Լուսանկարը` Սիլվա Վարդանյանի
Ապրիլ 19, 2013 at 19:32
