

ԷկոԼուր
ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց միջոցառումներ ձեռնարկել՝ կանխելու Կապանի Շահումյան բանավանի բնակիչների կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը, որն առաջացել է «Deno Gold Mining» ընկերության՝ Շահումյան հանքավայրում իրականացրած ստորգետնյա եւ վերգետնյա հանքարդյունահանման գործունեության պատճառով:
Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեցին Կապանի «էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ից:
Նշենք, որ Շահումյան բանավանի բնակիչները դիմել էին դատարան՝ պահանջելով կանխել իրենց կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը, որի պատճառը «Deno Gold Mining» ՓԲԸ-ի գործունեության հետեւանքով առաջացած լայն հորն է:
Հոկտեմբեր 30, 2009
