

ԱրմԻնֆո
Հրազդանի երկաթաքարի հանքավայրի շահագործման դեմ 2 հազար մարդ է հանդես եկել:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող Էդգար Ենգիբարյանը, հանքավայրը, որը պատրաստվում է մշակել «Նագին» ընկերությունը, գտնվում է Հրազդան քաղաքից 800 մետր հեռավորության վրա է, իսկ Հրազդան գետից` 1.5 կմ: Փորձագետների կարծիքով, հանքավայրի մշակումը կարող է քաղաքի` ծանր մետաղներով աղտոտվելու և տեղի բնակչության` վտանգավոր հիվանդություններ ձեռք բերելու պատճառ դառնալ: Հատուկ վտանգի տակ կհայտնվեն երեխաները, քանի որ հանքավայրից 2 կմ հեռավորության վրա տեղակայված են երեք դպրոց: Ենգիբարյանը տեղեկացրել է, որ համաձայն կ.գ.թ. Ջենիֆեր Լայմանի /AUA հայկական էկոլոգիական կենտրոն/ փորձագիտական գնահատականի, հանքավայրի շահագործման արդյունքում ծանր մետաղներով կաղտոտվի ոչ միայն ոռոգման, այլև խմելու ջուրը, քանի որ հանքավայրի տեղակայման բլրի կողքին մի քանի աղբյուրներ կան, որոնցից օգտվում են հարյուրավոր մարդիկ: «Հետաքրքրաշարժ է, որ գործարանի կառուցման նախագծում նշվում է, որ աղտոտված ջրերը կուղղվեն դեպի Հրազդանի ջրահավաքիչ, որը գտնվում է Կաղսի գյուղի մոտ: Սակայն հարցն այն է, որ ջրահավաքիչը արդեն մի քանի տարի է, ինչ չի աշխատում»,- հաղորդել է Է.Ենգիբարյանը:
Ցավոք, բոլոր վերը նշված փաստերը չխանգարեցիրն «Նագին» ընկերությանը ստանալ ՀՀ բնապահպանության նախարարության պետական բնապահպանական փորձագիտության դրական եզրակացությունը: Ընկերության ծրագրերում ոչ միայն հանքավայրի մշակումն է, այլև հարստացման գործարանի շինարարությունը: «Հուլիսի 30-ին մենք բաց նամակ ենք ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որում նշել ենք հանքավայրի մշակման բոլոր էկոլոգիական ռիսկերը, սակայն մինչ այժմ պատասխան չենք ստացել»,- հաղորդել է Է.Ենգիբարյանը: «Նագին» ընկերության բոլոր ծրագրերի իրականացման արդյունքում էկոլոգիայի ոլորտում հնարավոր վնասի վրա հասրակության ուշադրությունը գրավելու համար Հրազդանի Օրհուս կենտրոնը հանքավայրի մշակման դեմ ստորագրահավաք է կազմակերպել: Այսօրվա դրությամբ, Է.Ենգիբարյանի խոսքերով, փաստաթուղթը 2 հազար մարդ է ստորագրել:
Նոյեմբեր 19, 2009
