

ԷկոԼուր
Փետրվարի 20-22-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում անցկացվեց «Ձնեմարդուկ-2015» ամենամյա փառատոնը: Ջերմուկը զարդարվեց ձնե քանդակներով, որոնք պատրաստել էին առողջարանի բնակիչները և հյուրերը: Փառատոնին մասնակցելու էին եկել մայրաքաղաք Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից: Մասնակիցների համար պատրաստվել էին բազմաթիվ հետաքրքիր անակնկալներ՝ ազգային երգեր և պարեր, ժամանցային և մարտական խաղեր, սիրողական մարզումներ, ինչպես նաև էկոլոգիապես մաքուր մթերքների տոնավաճառ Ջերմուկի բնակիչների կողմից:
Փառատոնի հյուրերին անակնկալ մատուցեց S.O.S. Ամուլսար նախաձեռնությունը: Նախաձեռնության անդամները Ջերմուկի «Օլիմպիա» հյուրանոցից մինչև Ըմպելասրահ ընկած հատվածում ձյունը պատեցին հետևյալ գրառումներով` «ՈՉ ԱՄՈՒԼՍԱՐԻՆ», «LYDIAN GO HOME!!!», «ՔՇԵՔ ՀԱՆՔԱՏԵՐԵՐԻՆ», «ՈՉ ՑԻԱՆԻԴԻՆ», «ՋԵՐՄՈՒԿԸ ՈՍԿԻ Է, ՈՉ ԱՄՈՒԼՍԱՐԻՆ», «ՓՐԿԵՔ ՋԵՐՄՈՒԿԸ ՀԱՆՔԻՑ», «EBRD, IFC LEAVE!!!»:
Փառատոնի բոլոր հարթակներում բաժանվեցին բաժանեցին ««ԱՄՈՒԼՍԱՐԻ ՀԱՆՔԸ ԿՍՊԱՆԻ ՋԵՐՄՈՒԿ ԱՌՈՂՋԱՐԱՆԸ» անվամբ գունավոր թռուցիկներ.
«Ջերմուկ առողջարանի հարեւանությամբ «Lydian International» ընկերությունը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD) եւ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) պատրաստվում են բացել Ամուլսարի ոսկու հանքը: Ոսկին կտանեն, իսկ ջերմուկցիներին եւ Ջերմուկի հյուրերին կթողնեն տարեկան 723.91 տոննա փոշի` հագեցված կապարով եւ մկնդեղով, աղտոտված հողեր ու գետեր:
Հանքը կպայթեցվի 1931 անգամ` ամեն անգամ օգտագործելով 239.6 կգ պայթուցիկ, ինչի արդյունքում Ջերմուկի գոհարը` առողջարար հանքային ջուրը, կարող է իսպառ անհետանալ:
Ջերմուկին կսպառնա նաև Գնդեվազ համայնքում տեղակայվելիք ցիանային ֆաբրիկան, որտեղ խիստ թունավոր ցիանիդի միջոցով կորզվելու է Ամուլսարի ոսկին:
Գնդեվազցիները կկորցնեն ոչ միայն իրենց այգիները, արոտավայրերը, դաշտերը, մաքուր ջուրը, այլև կարող են կանգնել գյուղը լքելու և կյանքի համար համատեղելի նոր բնակավայր գտնելու անհրաժեշտության առջև:
Ամուլսարի հանքի շահագործումը պետք է կանխվի: Միացեք դատական գործընթացին, կազմակերպեք բողոքի ցույցեր, պաշտպանեք Ջերմուկը հանքարդյունաբերության անդառնալի վնասներից»:
![]() |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
![]() |
|
|
![]() |
Փետրվար 23, 2015 at 12:54



