Հունիսի 17-ը Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Հունիսի 17-ը Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Հունիսի 17-ին աշխարհում նշվում է Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրը։


ՄԱԿ-ի պաշտնական տվյալների համաձայն՝ տարեկան մենք կորցնում ենք ընդհանուր առմամբ 100 միլիոն հա բերրի հող։ 

Այս տագնապալի միտումները դադարեցնելու և մինչև 2030 թվականը 1 միլիարդ հեկտար դեգրադացված հողերի վերականգնման գլոբալ պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ է ներգրավել ներկա և ապագա սերունդներին: Անապատացման և երաշտի դեմ պայքարի այս տարվա թեման է «Միավորվելով Երկրի համար. մեր ժառանգությունը, մեր ապագան»:

Հայաստանը զերծ չէ հողերի անապատացման խնդրից: 
ՀՀ-ում դեռ 2015թ․-ին ընդունված անապատացման դեմ պայքարի ռազմավարության համաձայն` Հայաստանի տարածքի 48.8 %-ն անապատացվում է, 24.3 %-ը գտնվում է անապատացման ռիսկի գոտում, միայն տարածքի 22.6 %-ի վրա անապատացման պրոցեսներն արտահայտված չեն: 

Հունիս 17, 2024 at 18:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր