

Սույն թվականի հունիսի 14-ին Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Աղնջաձոր բնակավայրում կազմակերպվել էր անօդաչու թռչող սարքով արոտավայրերի օրգանական պարարտացման նորարարական մեթոդի ցուցադրություն: Մեթոդի նպատակն է բարելավել դեգրադացված արոտավայրերը՝ օգտագործելով արտարմատային պարարտացում:
Գործողությունն իրականացվել է Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի կողմից «Գյուղատնտեսական հողատեսքերի և բնական կերհանդակների բարելավում՝ նպաստելով պարենային անվտանգությանը Սյունիքի և Վայոց ձորի մարզերում» միջոցառման շրջանակներում, որն իրականացվում է Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող ԷԿՈսերվ բնապահպանական ծրագրի շրջանակում:
Դաշտային այցելությանը հաջորդել է կլոր-սեղան քննարկում, որի ընթացքում շահագրգիռ կողմերին ներկայացվել են միջոցառման ձեռքբերումներն ու հիմնական արդյունքները:
Ընդհանուր միջոցառման ընթացքում Սյունիքի մարզի Սիսիան և Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքներում բարելավել են 542 հա տարիներ շարունակ չմշակված վարելահողեր, 100 հա արոտավայրեր: 352 շահառու ուղղակիորեն օգտվել է աջակցությունից:
Այս մասին տեղեկացնում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ/GIZ):
Հունիս 18, 2024 at 13:54