ՀՀ բնապահպանության նախարարությունը ստուգումներ կանցկացնի Եղեգիս գետի վրա կառուցված 4 ՓՀԷԿ-երում

ՀՀ բնապահպանության նախարարությունը ստուգումներ կանցկացնի Եղեգիս գետի վրա կառուցված 4 ՓՀԷԿ-երում

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունն արձագանքել է Համահայկական բնապահպանական ճակատի ահազանգին Եղեգիս գետի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի խախտումների վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հանձնարարել է ստուգումներ բացել Եղեգիս գետի վրա գտնվող «Եղեգիս ՓՀԷԿ», «Արտավան»,  «Գողթանիկ» և «Խաչի քար» ՓՀԷԿ-երում: Ստուգումների արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի:

Լուսանկարը` Համահայկական բնապահպանական ճակատի

Հուլիս 29, 2014 at 14:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր