Փոքր ՀԷԿ-երի ճնշումը ավելանում է կառավարության նոր ծրագրով

Փոքր ՀԷԿ-երի ճնշումը ավելանում է կառավարության նոր ծրագրով

ԷկոԼուր

Սույն թվականի հուլիսի 31-ին ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը:

Ըստ ծրագրի` հիդրոէներգետիկայի ոլորտում շարունակվելու է մինչև 145 ՄՎտ ընդհանուր հզորու­թյամբ փոքր ՀԷԿ-երի կա­ռու­ցու­մը, ինչի շնորհիվ ներկայիս մոտ 740 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիայի արտադրությունը կավելանա շուրջ 500 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիայի արտադրությամբ:

2015 թ-ին կմշակվի Լոռի բերդ ՀԷԿ-ի ներդրումային ծրագիրը: 60 ՄՎտ հզորությամբ Լոռի բերդ ՀԷԿ-ը կկառուցվի Ձորագետ գետի վրա: Այն կարտադրի շուրջ 200 մլն կՎտ.ժ էլեկտրաէներ­գիա: Թողար­կումը նախատեսվում է 2023 թվականին:

2015 թվականին կմշակվի նաեւ Շնող ՀԷԿ-ի ներդրումային ծրագիրը:75-ից մինչև 100 ՄՎտ հզորությամբ Շնող ՀԷԿ-ը կառուցվելու է Դեբեդ գետի վրա: Այն կարտադրի շուրջ 300-400 մլն կՎտ.ժ էլեկտրա­էներգիա: Թողարկումը նախատեսվում է 2023 թվականին:

2020թ-ին շահագործման կհանձնվի 100-130 ՄՎտ հզորությամբ Մեղրի ՀԷԿ-ը: Այն կառուցվելու է Արաքս գետի վրա: Այս ՀԷԿ-ը տարեկան կարտադրի շուրջ 800,0 մլն կՎտժ էլեկտրաէներգիա:

Օգոստոս 05, 2014 at 15:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր