«Lydian International»-ը բազմամիլիոն ֆինանսավորում է ապահովել Հայաստանում իր նախագծի համար

«Lydian International»-ը բազմամիլիոն ֆինանսավորում է ապահովել Հայաստանում իր նախագծի համար

News.am

Ոսկու արդյունահանմամբ եւ օգտակար հանածոների որոնմամբ զբաղվող «Lydian International» ընկերությունը բազմամիլիոն ֆինանսավորում է ապահովել՝ Հայաստանում իր «Ամուլսար» նախագծի համար: Այս մասին գրում է «Proactive Investors» կայքը: Ֆինանսավորման գումարը կազմում է 15 մլն կանադական դոլար (մոտ 13,5 մլն ԱՄՆ դոլար):

Ընկերությունը համաձայնագիր է կնքել անդերռայթերների սինդիկատի հետ՝ «GMP Securities» եւ «Scotia Capital» ընկերությունների գլխավորությամբ, որը ներառում է նաեւ «BMO Capital Markets»-ը եւ Կանադայի կենտրոնական բանկը՝ «Financial»-ը:

Գործարքի պայմանների համաձայն՝ նրանք կգնեն 15 մլն ակցիաներ, յուրաքանչյուրի արժեքը՝ մեկ կանադական դոլար:

«Lydian International»-ը նախատեսում է ավարտել «Ամուլսար» նախագծի շրջակա միջավայրի վրա գործունեության գնահատականը: Նոյեմբերին ընկերությունը հայտարարել է, որ «ոսկու շահութաբեր արդյունահանման գործունեությունը» այդ վայրում կախված կլինի նրանից, թե արդյոք «կկարողանա՞ այն ապահովել բավարար ֆինանսավորում, ձեռք բերել բոլոր անհրաժեշտ թույլտվությունները եւ ավարտել շինարարությունը»:

Փետրվար 03, 2014 at 14:05


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր