

ԷկոԼուր
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ձեռք է բերել Lydian International հանքարդյունաբերող ընկերության 3 միլիոն դոլար արժողությամբ սովորական բաժնետոմսերը: Այս մասին գրում է ընկերությունը իր պաշտոնական կայքում` նշելով, որ այդ գումարը կօգտագործվի տեխնիկական հետազոտությունների, մասնավորապես, Ամուլսարի նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման հետ կապված ֆինանսական ծախսերի համար: Այսպիսով, ՎԶԵԲ-ը մեծացրեց իր մասնակցությունը Ամուլսարի նախագծում, որին, համաձայն բանկի տեղեկատվության, ավելի վաղ տրամադրել էր 5.8 միլիոն դոլար:
Մայիս 14, 2014 at 12:06
