

ԷկոԼուր
«Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց շահագործման և ցիանային ֆաբրիկայի կառուցման ծրագիրը հատուկ ուշադրության է արժանացել Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի «365 օր. ամենօրյա փոփոխությունների ժամանակացույց». նախընտրական ծրագրում:
Ծրագրի «Հզոր տնտեսություն՝ հզոր Հայաստան» բաժնում նշված է. «Հատուկ ուշադրության ենք արժանացնելու «Ամուլսարի» նախագիծը, որը կարող է կոտրել Հայաստանի «էկոողնաշարը»»:
Ծրագրում նշված է, որ հանքարդյունաբերության զարգացումը չպետք է խաթարի երկրի բնապահպանական հավասարակշռությունը։
ԷկոԼուրը սկսում է նյութերի շարք, որոնց միջոցով կներկայացվեն 2017թ-ի ապրիլի 2-ի ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների նախընտրական ծրագրերի բնապահպանական բաղադրիչները:
Մարտ 06, 2017 at 19:22
