

ԷկոԼուր
Այսօր հայտարարվեց Հայաստանում առաջին արդյունաբերական մասշտաբի «Մասրիկ 1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման միջազգային մրցույթը: Կայանի նախատեսվող հզորությունը 55 ՄՎտ է, պահանջվող ներդրումը՝ մոտ 50 միլիոն ԱՄՆ դոլար: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:
Մրցույթի պայմաններից է առաջարկել ցածր և մրցունակ սակագին արևային ֆոտովոլտային կայանների համար: « Սակագինը պետք է լինի մեր բոլոր ջերմային կայաններից ավելի մատչելի և, հուսով եմ, մեր հիդրոէներգետիկայի համար նախատեսված սակագների տրամաբանության շրջանակներում: Մեր նպատակն է այդ սակագնով ունենալ դրական ազդեցություն վերջնական սպառողական սակագնի վրա: Հաշվի առնելով մեր արևի բացառիկ լավ ռեսուրսը և այն լավ պայմանները, որ մենք ստեղծել ենք ներդրողների համար, մեր կարծիքով, մեր կողմից սպասվող սակագինը կլինի աշխարհի մակարդակով ռեկորդային սակագին», - նշեց փոխնախարար Հայկ Հարությունյանը:
Մրցույթին կարող են մասնակցել այն ներդրողները, ովքեր կառուցել են առնվազն 100 ՄՎտ հզորությամբ կայաններ, որոնցից մեկը պետք է լինի 50 ՄՎտ:
«Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրի համաձայն` Հայաստանում արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայան կառուցելու համար 6 տեղանք է որոշվել: Այդ տեղանքներից 3-ը գտնվում են Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ, Գագարին, մնացած 3-ը Արագածոտնի մարզի Թալին, Դաշտադեմ, Արմավիրի մարզի Մերձավան համայքների տարածքներում: Ընտրված տեղանքներից «Մասրիկ» տեղանքի համար իսպանական «Արիես Ինժեներիա» խորհրդատվական ընկերությունն արդեն իրականացրել և ներկայացրել է տեխնիկատնտեսական հիմնավորումներ: «Մասրիկ» արևային ՖՎ էլեկտրակայանի շահագործման բոլոր 25 տարիների համար հաշվարկվել է միջին սակագին` 6.39 ԱՄՆ դոլար ցենտ 1 կվտժ-ի համար (կամ 7.67 ԱՄՆ դոլար ցենտ 1 կվտժ-ի համար, ներառյալ ԱԱՀ):
![]() |
|
Ապրիլ 28, 2017 at 16:16

