

ԷկոԼուր
«ԷֆԱրՎի Մասրիկ» ընկերությունը նախատեսում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանում կառուցել 55 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան։ Ընկերությունն այդ գործունեությունը նախատեսում է սկսել 2020 թ-ից։ Կառավարությունը մայիսի 16-ի նիստում որոշում ընդունեց 3 տարով հետաձգել «ԷֆԱրՎի Մասրիկ» ՓԲԸ-ի կողմից ներկրված ապրանքների համար նախատեսված ԱԱՀ-ի վճարման ժամկետը:
«ԷֆԱրՎի Մասրիկ» ընկերությունը մտադիր է կատարել շուրջ 28 միլիարդ դրամի չափով ներդրում, որից 22,3 միլիարդ դրամը սարքավորումներն են։
Ընկերությունը նախատեսում է ներմուծել 730 հազար 525 կգ լամինացված կառուցվածքներ՝ 885 միլիոն 980 հազար 960 դրամի չափով:
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում պետք է ստեղծվի 10 նոր աշխատատեղ` 130 հազար դրամ միջին աշխատավարձով:
Մայիս 21, 2019 at 11:16
