ԷկոԼուր
Կանանց դերը էներգետիկայի բնագավառում բարձրացնեու նպատակով «Կանայք կլիմայում և էներգետիկայում» կազմակերպությունը Հայաստանի էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հետ համատեղ մայիսի 31-ին դասընթաց անցկացրեց կազմակերպության անդամների համար: Հայաստանի էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը դասընթացի մասնակիցներին ներկայացրեց հիմնադրամի գլխավոր նպատակները, գործունեության ռազմավարական ուղղությունները, կատարված և ընթացիկ ծրագրերը: Դասընթացի մասնակիցներին ներկայացվեցին էներգետիկ շուկայի հիմնական դերակատարները, թե ինչ կիրառություն ունեն արևային ջրատաքացուցիչները, ֆոտովոլտային համակարգերը և ջերմամեկուսիչ նյութերը: Դասընթացին ներկա էներգետիկայի ոլորտի փորձագետները պատասխանեցին կանանց հետաքրքրող հարցերին: Այնուհետև ցուցադրվեց էներգախնայողության մասին պատմող ֆիլմ:
Մասնակիցները շնորհակալություն հայտնեցին հետաքրքիր միջոցառման համար՝ հույս հայտնելով, որ նման հանդիպումները մասնագիտացված կառույցների հետ կլինեն շարունակական: Իր հերթին «Կանայք կլիմայում և էներգետիկայում» կազմակերպության պատասխանատուները խոստացան շարունակել նման հանդիպումների կազմակերպումը ոլորտում քաղաքականություն մշակող և գործունեություն ծավալող ընկերությունների հետ։
Դասընթացը կազմակերպվել էր «էներգետիկ և կլիմայի փոփոխության վերաբերյալ երկխոսություն» ծրագրի շրջանակում:
Հունիս 07, 2019 at 16:33