«Այն ՓՀԷԿ-երին, որոնք կստանան «կանաչ» անձնագրեր, կտրվեն որոշակի արտոնություններ». ՀՀ բնապահպանության նախարար

«Այն ՓՀԷԿ-երին, որոնք կստանան «կանաչ» անձնագրեր, կտրվեն որոշակի արտոնություններ». ՀՀ բնապահպանության նախարար

ԷկոԼուր

Այն ՓՀԷԿ-երին, որոնք կստանան «կանաչ» անձնագրեր, կտրվեն որոշակի արտոնություններ: Այս մասին հունիսի 5-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

«Մենք մի կարևոր ծրագիր ենք իրականացնում «ԷկոԼուր»-ի հետ, որը կապված է  «կանաչ» անձնագրերի հետ: Մենք սա իրականացնում ենք առաջին անգամ: Այն բոլոր ՓՀԷԿ-երը, որոնք չեն ունենա բնապահպանական ոլորտի խնդիրներ, մենք այդ ՓՀԷԿ-երին կտրամադրենք «կանաչ» անձնագրեր: Դա նշանակում է, որ ՓՀԷԿ-ը հնարավորություն կունենա ներկայացնել բոլոր վայրերում, առավել ևս բանկային համակարգում, որ ինքը մինչև հիմա աշխատել է օրենքի դաշտում և բնապահպանական որևէ խնդիր չի ունեցել: Նմանատիպ ՓՀԷԿ-երին կտրվեն որոշակի արտոնություններ, օրինակ, վարկերի առումով», - նշել է նախարար Արամայիս Գրիգորյանը:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

Հունիս 09, 2015 at 16:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր