

ԷկոԼուր
«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբը այցելեց «Եղեգիս» փոքր ՀԷԿ: «Եղեգիս» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Հերմոն համայնքի վարչական տարածքում` Եղեգիս գետի վրա (գետի երկարությունը՝ 47 կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «Էլեգիս ՀԷԿ» ՍՊԸ-ն:
Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.
- Ըստ ՀԾԿՀ-ի՝ ՓՀԷԿ-ի հաշվարկային ճնշումը 44․5մ է, ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող հաշվարկային ելքը՝ 2․2 մ3/վ, դրվածքային հզորությունը 800 կՎտ է, էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 4.4մլն.կՎտ.ժամ է: Լիցենզիայի ժամկետը` 12.06.2003-12.06.2018թ. է, ջրօգտագործման թույլտվության ժամկետը (ՋԹ)` 05.11.2013-05.11.2016թթ.:
- Ջրօգտագործման թույլտվության մեջ նշված ջրառի եւ ջրահեռացման կոորդինատներում կան որոշակի ոչ մեծ տարբերություն:
- Ջրառի կետում ջրաչափական դիտակետ չկա։
- Ըստ ՓՀԷԿ-ը շահագործող «Էլեգիս ՀԷԿ» ՍՊԸ-ի`բնապահպանական թողքը 0.3մ3/վ է: Սակայն Ջրօգտագործման թույլտվության մեջ «Եղեգիս» ՓՀԷԿ-ի բնպահպանական թողքի չափը նշված չէ: Նաեւ նշված չէ, թե ամսական այս ՓՀԷԿ-ը որքան ջուր պետք է վերցնի եւ արդյոք ոռոգման սեզոնին նախատեսված է ջրառ, թե` ոչ: ՋԹ-ում նշված է, որ ՓՀԷԿ-ը տարեկան կարող է օգտագործել 32108.077 մ3 ջուր:
- «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալների համաձայն` 2014թ. «Եղեգիս» ՓՀԷԿ-ն 12 ամսվա ընթացքում արտադրել է 5410771կՎտ էլեկտրաէներգիա:
- «Եղեգիս» ՓՀԷԿ-ի գլխամասային հանգույցի աջակողմյան հատվածից իրականացվում է ոռոգման ջրառ, իսկ ձախակողմյան մասից` ՓՀԷԿ-ի համար ջրառ: Սակավաջուր շրջանում կարող են առաջանալ խնդիրներ:
- Բացակայում է ձկնանցարանը, իսկ առկա կառույցը, որը ձկնանցարան է հիշեցնում (ներկայացված էր բետոնե կիսախողովակի տեսքով), բոլորովին չի համապատասխանում իր նպատակին:
- Եղեգիս գետի այս տեղամասում հանդիպում են հետևյալ հիմնական ձկնատեսակները՝ կարմրախայտ Salmo fario, Կուրի բեղաձուկ Barbus cyri, արևելյան տառեխիկ Alburnoides eichwaldii, Սևանի կողակ Capoeta sevangi /գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում/:
- Կայանային հանգույցի տարածքը պարսպապատ է: ՓՀԷԿ-ի շենքում տեղադրված է 660կՎտ հզորությամբ մեկ չեխական արտադրության ամբողջովին ավտոմատացված հիդրոագրեգատ:
- Ջրառում ջրի մակարդակի ավտոմատ կարգավորման համակարգը բացակայում է:
- Տրանսֆորմատորի տակ բացակայում է յուղորսիչ։
Խողովակաշարի տրամագիծը 1020մմ է, երկարությունը` 2450 մ: Այն սկզբում գետի ափով բաց է, հետո անցնում է ճանապարհի եզրով, ծածկված է: - Խողովակաշարի մուտքամասն ապահովված է ճաղավանդակով:
- Եղեգիս գետի վրա կառուցված «Եղեգիս-1» (ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի՝ դերիվացիայի եկարությունը՝ 4000մ ) «Եղեգնաձոր» (ըստ նախագծի՝ 3250մ, 54մ) 3. «Եղեգնաձոր ՓՀԷԿ-1» (ըստ նախագծի՝ 2650մ) «ԵՂԵԳԻՍ-3» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 1391մ), «Եղեգիս-2» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 2138մ), «Եղեգ» ՓՀԷԿ (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 1924մ), «Գողթանիկ» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 1400մ), «Եղեգիս» (դերիվացիայի երկարությունը՝ 2450մ) «Տիգրան Մեծ» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 2691մ), «ԽԱՉԻ ՔԱՐ» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 2240մ) ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (24188մ) տոկոսային հարաբերությունը Եղեգիս գետի երկարության հետ կազմում է 51.46%:
- Կենցաղային թափոնների հեռացում չի կատարվում: Թեթև քամուց կամ անձրևներից հավաքված աղբը լցվելու է գետը:
- «Եղեգիս» ՓՀԷԿ-ը գտնվում է «Եղեգնաձորի» պետական արգելավայրի անմիջական հարևանությամբ, որի սահմանն անցնում է հենց Եղեգիս գետով:
- Նախագծից շեղումները չեն նշվում, քանի որ նախագծի և փորձաքննական եզրակացության տվյալները բացակայում են:
- Վերջին երեք տարում բնապահպանական տեսչությունը ՓՀԷԿ-ում ստուգումներ չի իրականացրել:
- ՓՀԷԿ-ում աշխատում է 11 հոգի:
Առաջարկություններ
- Անհրաժեշտ է Ջրօգտագոծման թույլտվությամբ սահմանել բնապահպանական թողքի չափը:
- Անհրաժեշտ է տեղադրել ջրաչափական սարք և հսկել բնապահպանական թողքը:
- Անհրաժեշտ է կառուցել գետում հանդիպող ձկնատեսակների կենսական պահանջմունքներն բավարարող ձկնանցարան:
- Անհրաժեշտ է տրանսֆորմատորի տակ տեղադրել յուղորսիչ:
- Անհրաժեշտ է պարբերաբար իրականացնել կենցաղային աղբի հեռացում:
![]() |
![]() |
|
|
![]() |
|
![]() |
|
|
|
|
|
|
|
|
![]() |
|
|
|
![]() |
![]() |
|
![]() |
![]() |
|
|
| «Եղեգիս» ՓՀԷԿ-ը եւ Եղեգիս գետը սակավաջրության ժամանակ: |
|
|
|
|
|
|
|
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Հուլիս 07, 2015 at 14:38









