

ԷկոԼուր
«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Սուրբ Աղբյուր» փոքր ՀԷԿ: «Սուրբ Աղբյուր» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Հորբատեղ համայնքի վարչական տարածքում, կառուցված է Եղեգիս գետի վտակ Արտաբույնք գետի վրա (գետի երկարությունը՝ 18 կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «Սուրբ Աղբյուր» ՍՊԸ-ն:
Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.
- ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2008թ-ից:
- Ըստ նախագծի՝ ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը 139.5մ է, հաշվարկային ճնշումը` 135.7 մ, ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող հաշվարկային ելքը՝ 0.7 մ3/վ, դրվածքային հզորությունը 737կՎտ է: Էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը, ըստ ՀԾԿՀ-ի 2015թ. հունվարի 1-ի տեղեկանքի՝ 3.0125575 մլն.կՎտ.ժամ է, հաշվարկային արտադրությունը 3.17 մլն. կՎտ.ժամ: Լիցենզիայի ժամկետը` 22.07.2009-22.07.2024թթ., Ջրօգտագործման թույլտվության ժամկետը՝ 25.12.2014-25.12.2017թթ..:
- Ջրօգտագործման թույլտվության մեջ նշված ՓՀԷԿ-ի ջրառի եւ ջրբացթողման կոորդինատների և իրական կոորդինատների միջեւ կան որոշակի անհամապատասխանություններ:
- Նախագծով գլխամասում նախատեսված է 2.0 մ բարձրությամբ, 17.0մ երկարությամբ եւ 11մ լայնությամբ բետոնե պատվար եւ աստիճանաձեւ ձկնանցարան:
- Ջրօգտագործման թույլտվության համաձայն՝ «Սուրբ Աղբյուր» ՓՀԷԿ-ը կարող է տարվա 12 ամիսների ընթացքում իրականացնել 10.9 միլիոն խմ-ի ջրառ՝ որպես բնապահպանական թողք գետում թողնելով 0.03խմ/վ բնապահպանական թողք:
- Գլխամասային հանգույցում ապահովված չէ բնապահպանական թողքի հուսալի անցումը գետ: Նախագծով նախատեսվում է բնապահպանական թողքի հոսք գետ աստիճանաձև ձկնանցարանի միջոցով, սակայն իրականում բնապահպանական թողքը բաց է թողնվում գետ ՓՀԷԿ-ի համար իրականացվող ջրառի հատվածում` անկազմակերպ ջրթափի տեսքով: Սակավաջուր շրջանում գետի ջրազրկումն անխուսափելի կլինի:
- Աստիճանաձև ձկնացարանը 8.2 մ երկարությամբ, 1.2 մ լայնությամբ, առանց անցքերի կառույց է: Ունի 5 աստիճան, յուրաքանչյուրը մեկը մյուսից 20 սմ բարձր: Դիտարկման պահին ձկնանցարանի մուտքը քարերով փակված էր և այդտեղով ջուր չէր հոսում:
- Գետակի ջրաբանական տվյալները /հոսք, ջրի առատություն, քարքարոտ ափեր, և այլն/, համապատասխանում են կարմրախայտի կենսաբանական պահանջներին:
- Ըստ տեղի բնակիչների` գետում ջրի աղտոտվածության պատճառով ձուկ չկա: Որոշ տեղեկությունների համաձայն`գետի ջուրն աղտոտվում է դեռևս 80-ականներին հորատված արտեզյան դիտահորերի ջրերով, որոնք հարուստ են տարբեր մետաղներով և քիմիական նյութերով:
- Կայանի շենքում տեղադրված են երկու չինական արտադրության տուրբիններ՝ նախածին համապատասխան:
- Կայանի շենքում տեղադրված է կիսաավտոմատ կառավարման համակարգ:
- Ջրառում ջրի ավտոմատ կառավարման համակարգը բացակայում է:
- «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով՝ 2014թ-ին աշխատել է տարվա 12 ամիսների ընթացքում՝ արտադրելով 3622283 կՎտ էլեկտրաէներգիա:
- Ջրառի կետում ջրաչափական դիտակետ չկա։
- Կայանային հանգույցի տարածքը պարսպապատ է: Իրականացված չեն նախագծով նախատեսված կանաչապատման և բարեկարգման միջոցառումները:
- Նկատելի են հատված լանջեր խողովակաշարի անցկացման ճանապարհին, որոնք կազդեն լանջերի կայունության վրա: Խողովակաշարն անցկացված է ծառապատ տարածքներով: Խողովակաշարի երկարությունը, ըստ նախագծի, 1536 մ է, տրամագիծը 820մմ:
- Արտաբույնք գետի վրա կառուցված «Սուրբ Աղբյուր» (ըստ նախագծի՝ ճնշումային խողովակաշարի երկարությունը՝ 1536 մ) և «Վայոց» (ըստ նախագծի՝ ճնշումային խողովակաշարի երկարությունը՝ 2092 մ) ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (3628մ) տոկոսային հարաբերությունը գետի երկարության (18կմ) հետ կազմում է 20.15%:
- Տրանսֆորմատորի տակ բացակայում է յուղորսիչ։ Այն նախագծով նախատեսված չէ:
- Կենցաղային կեղտաջրերի հեռացման լուծումը չի համապատասխանում նախագծայինին, քանի որ նախագծով նախատեսված է բիոզուգարան:
- Կայանային հանգույցի տարածքում անկազմակերպ ձևով թափված էր աղբը, չկային աղբամաններ: Աղբը լցվում էր գետը:
- Ազատ ջրօգտագործման պահանջները չեն կատարվում:
- Բնակիչների հետ խոսելիս` ակնհայտ դարձավ, որ կան ոռոգման ջրի հետ կապված լուրջ խնդիրներ:
- ՓՀԷԿ-ում տեսչական ստուգումներ չեն իրականացվել:
Առաջարկություններ`
- Տեղադրել ջրաչափական սարք և հսկել բնապահպանական թողքը:
- Տրանսֆորմատորի տակ տեղադրել յուղորսիչ:
- Պարբերաբար իրականացնել կենցաղային աղբի և գլխամասում կուտակած աղբի հեռացում:
- Կայանային հանգույցում իրականացնել կանաչապատման և բարեկարգման աշխատանքներ:
- Գետում ձկների հայտնվելու պարագայում կառուցել ձկնանցարան և տեղադրել ձկնապաշտպան ցանց, որը կբավարարի գետում հանդիպող ձկնատեսակների կենսական պահանջմունքները:
- Ապահովել ազատ ջրօգտագործման պահանջների կատարումը:
Առաջարկություն ՀՀ բնապահպանության նախարարությանը`
- Հետազոտել Արտաբույնք գետի ջրի որակը և փակել դիտահորերը:
![]() |
|
![]() |
![]() |
![]() |
|
|
![]() |
|
|
![]() |
|
|
![]() |
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Հուլիս 14, 2015 at 16:57







