Փոքր ՀԷԿ կառուցելու շահագրգռվածությունը նվազում է

Փոքր ՀԷԿ կառուցելու շահագրգռվածությունը նվազում է

ԷկոԼուր

Սույն թվականին հուլիսի 16-ին գործադիրը ուժը կորցրած ճանաչեց Սյունիքի մարզում փոքր ՀԷԿ-ի կառուցման նպատակով «Սուրբ Աղբյուր» ՍՊԸ-ին նպատակային օգտագործման համար հողամաս տրամադրելու որոշումը: Պատճառը 3 տարվա ընթացքում հողատարածքը չօգտագործելն է:

Հիշեցնենք, որ  ՓՀԷԿ-ի համար հատկացված 0.1 հա հողատարածքը հատուկ պահպանվող տարածք է, որի կատեգորիան փոխվեց  2012 թ-ի մարտի 29-ի 551-Ն որոշմամբ: Այժմ այդ հեկտար տարածքը կրկին կդասվի հատուկ պահպանվող տարածքների հողերի շարքին: Այդ տարածքները մտնում են «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի մեջ:

2015թ-ին «Արև և Ջուր» ՍՊԸ-ն բնապահպանական փորձաքննության ներկայացրեց Քաջարան գյուղի վարչական տարածքում` «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի   «Զանգեզուր» արգելավայրում, «Կապուտջուղ» եւ «Քաջարանց» ՓՀԷԿ-երի կառուցման հայտերը:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

Հուլիս 21, 2015 at 18:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր