

ԷկոԼուր
ՀՀ Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղը ոռոգման նպատակով օգտվում է Հախում գետի ջրից և գտնվում է երկու փոքր ՀԷԿ-երի ազդեցության տակ: ԷկոԼուրի հետ զրույցում Վերին Ծաղկավանի բնակիչները նշեցին, որ փոքր ՀԷԿ-երը գյուղի հողատարածքների ոռոգման համար խոչնդոտներ չեն ստեղծում:
«Երկու ՀԷԿ կա. Մեկը՝ վերևը, մյուսը՝ ներքևը: Մեր գյուղում նման կարծիք չկա, որ ՀԷԿ-երը վնաս են հասցնում, - ասաց Վերին Ծաղկավանի բնակչուհին, - ոռոգման սեզոնին իրենք անջատում են, նրանք ոռոգմանը չեն խանգարում»:
«ՀԷԿ-երը մեզ չեն խանգարում, երբ ջուրը պետք է տալիս են, երբ պետք չի՝ հոսանք են արտադրում բոլորիս համար: Նա էլ է օգուտ, նա էլ», - ասաց Վերին Ծաղկավանի տարեց բնակիչը:
Հարցին՝ իրականացվո՞ւմ են արդյոք սոցիալական ծրագրեր ՓՀԷԿ-երի կողմից համայնքի համար, բնակիչները պատասխանեցին, որ իրենք տեղյակ չեն:
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում:
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Օգոստոս 24, 2015 at 12:25