

ԷկոԼուր
«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Մարցիգետ 1» փոքր ՀԷԿ: «Մարցիգետ 1» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Մարց համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Մարց գետի վրա (երկարությունը՝ 29կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «Մարցէներջի» ՍՊԸ-ն:
Նշենք, որ այցի օրը ՓՀԷԿ-ի ղեկավարությունը չէր կարողացել սպասել փորձագիտական խմբին, այդ պատճառով խումբը չայցելեց ՓՀԷԿ-ի շենք: Ներկայացնում ենք միայն ջրառ հանգույցում կատարած դիտարկումների արդյունքները:
Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.
- ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2014թ-ին:
- Ըստ նախագծի՝ ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը 110մ է, հաշվարկային ճնշումը` 84.3 մ, ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող հաշվարկային ելքը՝ 2.8 մ3/վ, դրվածքային հզորությունը 1.89 ՄՎտ է: Էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը, ըստ ՀԾԿՀ-ի 2015թ. հունվարի 1-ի տեղեկանքի՝ 8.6 մլն.կՎտ.ժամ է, հաշվարկային արտադրությունը 8.59 մլն. կՎտ.ժամ: Լիցենզիայի ժամկետը` 22.10.2014-22.10.2029թթ., կառուցման ջրօգտագործման թույլտվության ժամկետը՝ 10.10.2012-10.02.2013թթ.:
- Ջրառի և ջրահեռացման կետերի իրական կոորդինատների ու Ջրօգտագործման թույլտվության կոորդինատների միջև կան զգալի անհամապատասխանություններ։
- Ջրառ հանգույցը կառուցվել է նախագծային խախտումներով. ըստ նախագծի` պետք է լիներ 29.5 մ երկարություն 1.5 մ լայնություն ունեցող երկաթբետոնյա ձկնանցարան, սակայն իրականում տեղադրված էր պողպատյա կոնստրուկցիա, որն ուներ մոտ 2 մ երկարություն, 1 մետր լայնություն և 3 աստիճան։ Նման ձկնանցարանը չի կարող ապահովել գետում բնակվող ձկների բնականոն տեղաշարժը:
- Նախագծով նախատեսված է 3 մ բարձրությամբ և 22.9 մ լայնությամբ բետոնե ջրթափային պատվար:
- Չկա նախագծով նախատեսված ձկնապաշտպան ցանցը, միայն աղբորսիչ է:
- Պոլիէթիլենային շշերը ջրից կուտակվում են ափին մոտ:
- Մարց գետը հայտնի է եղել կարմրախայտի մեծ պաշարներով, սակայն ներկայում այդ ձկների պաշարները պակասել են: Առավել հաճախ հանդիպում են Կուրի բեղաձուկը և արևելյան տառեխիկը:
- Բնապահպանական թողքը «Մարցիգետ 1» ՓՀԷԿ-ի ջրօգտագործման թույլտվությամբ եւ ՓՀԷԿ-ի կառուցման նախագծով սահմանված է 0.1 մ3/վ:
- Ավելցուկային ելքը դեպի գետ էր բաց թողնվում ջրթափ պատվարի միջոցով:
- Ջրառ հանգույցում ջրաչափական սարք չկա:
- Ջրառում բացակայում է ջրի մակարդակի ավտոմատ կառավարման համակարգը:
- «Մարցիգետ 1» ՓՀԷԿ-ի դերիվացիոն խողովակաշարը, որի երկարությունն, ըստ նախագծի 4850մ է, տրամագիծը՝ 1220մմ, անցնում է Մարց գետի կողքով:
- Մարց գետի վրա կառուցված «Մարցիգետ 1» (ըստ նախագծի՝ խողովակաշարի երկարությունը 4850մ) և «Մարցիգետ 2» ՓՀԷԿ-երի (ըստ նախագծի՝ խողովակաշարի երկարությունը 4850մ)դերիվացիայի գումարային երկարության (2818 մ և 2962մ) տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում է (գետը խողովակի մեջ է վերցված գումարային 10630մ տարածքում) 36.65%:
- ՓՀԷԿ-ը մոտ է Դսեղի անտառտնտեսությանը:
- Ըստ նախագծի՝ նախատեսված է 2 ագրեգատ:
- Ըստ «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալների` «Մարցիգետ 1» ՓՀԷԿ-ը 2014թ-ին աշխատել է 3 ամիս՝ արտադրելով 328587 կՎտ էլեկտրաէներգիա:
Առաջարկություններ`
- Կառուցել ձկնանցարան Մարց գետում բնակվող ձկների կենսական պահանջներին համապատասխան՝ ապահովելով բնապահպանական թողքի անցումը ձկնանցարանով:
- Տեղադրել ձկնապաշտպան կառույց՝ մանրաձկների անցումը դեպի ՓՀԷԿ-ի խողովակաշար բացառելու նպատակով:
- Վերանայել ՋԹ-ով սահմանված էկոլոգիական թողքի չափաքանակը` ապահովելու գետի էկոլոգիական հավասարակշռությունը:
- Ջրառում տեղադրել ջրաչափական սարք եւ ջրի մակարդակի կառավարման ավտոմատ համակարգ:
![]() |
|
![]() |
|
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Օգոստոս 31, 2015 at 18:30


