

ԷկոԼուր
ՀՀ Գեղարքունիքի մարզի 6668 բնակչություն ունեցող Գեղհովիտ գյուղը ոռոգման շրջանում կանգնում է ջրի խնդրի առջև:
«Գյուղի միջով անցնում է Մարտունի գետը, իսկ կողքով Արգիչին, և գյուղը ոռոգման ջրի խնդիր ունի, քանի որ ՀԷԿ-երը վերցնում են ջուրը», - ԷկոԼուրին ասաց Գեղհովիտի բնակիչը: Հարցին՝ ինչպես է գյուղապետարանն արձագանքում այդ խնդրին, բնակիչը պատասխանեց. «Ջրի խնդիրը գյուղապետից կախված չէ, այնպես է ստացվում, որ գյուղապետը շատ փոքր մարդ է, որ կարողանա ջրի հարցը լուծի, ՀԷԿ-երի տերերն ավելի հզոր են, էդքան բան»:
Ըստ պաշտոնական տվյալների՝ Գեղհովիտ գյուղն ունի մոտ 900 հեկտար սեփականաշնորհված վարելահողեր:
Մարտունի եւ Արգիչի գետերը Սեւանա լիճ թափվող գետեր են:
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Դեկտեմբեր 09, 2015 at 18:31
