

ԷկոԼուր
«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Անգեղակոթ» փոքր ՀԷԿ: «Անգեղակոթ» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Անգեղակոթ համայնքի վարչական տարածքում: Այն շահագործում է «Ժ ԵՎ Կ ՀԷԿ» ՍՊԸ-ն: ՓՀԷԿ-ն օգտագործում է «Ջաղացի աղբյուր»-ի խմելու ջրերը:
Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.
- ՓՀԷԿ-ի ջրառն իրականացվում է բետոնյա պատերով կառուցված ջրհավաք ավազանում:
- Ըստ նախագծի` ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը 110.0մ է, հաշվարկային ճնշումը` 96.7մ, ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող հաշվարկային ելքը`0.2 մ3/վ է, դրվածքային հզորությունը 150 կՎտ է, էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը, ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեղեկանքի, 0.531645 մլն.կՎտ.ժամ է, լիցենզիայի ժամկետը` 02.03.2011-02.03.2026թթ., ջրօգտագործման թույլտվության ժամկետը՝ 08. 10.2012 - 08. 10.2015թթ.:
- Ըստ ջրօգտագործման թույլտվության` «Անգեղակոթ» ՓՀԷԿ-ը տարեկան պետք է օգտագործի 3784.3 հազար խմ ջուր:
- «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Անգեղակոթ» ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 12 ամիս` արտադրելով 49055 կՎտ էլեկտրաէներգիա:
- Բնապահպանական թողքի չափաքանակը ջրօգտագործման թույլտվության մեջ ամրագրված չէ: Բնապահպանական թողքի բաց թողման տեղ ջրառում փորձագետները չեն տեսել։
- Դերիվացիոն խողովակաշարը պողպատյա է, վերգետնյա: Խողովակաշարի երկարությունը, նախագծային տվյալներին համապատասխան, 450մ է, տրամագիծը`30մմ:
- Կայանում տեղադրված է 1 ինքնաշեն, ֆիզիկապես մաշված ագրեգատ, որի արդյունավետությունը ցածր է: Կայանն աշխատում է ամբողջ տարվա ընթացքում:
- Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է, տեղադրված 1 տրանսֆորմատորը կահավորված չէ յուղորսիչ համակարգով:
- Կայանային հանգույցի տարածքը բարեկարգված և կանաչապատված և ցանկապատված չէ:
- Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ ջրառում չկա:
- Ջրառում ջրի մակարդակի ավտոմատ կառավարման համակարգ չկա:
Առաջարկություններ
- Դերիվացիոն խողովակաշարն անցկացնել ստորգետնյա։
- ՓՀԷԿ-ի շենքը վերազինել արդիական, բարձր տեխնիկական արդյունավետությամբ ագրեգատով, ինչի արդյունքում կբարձրանա ՓՀԷԿ-ի տնտեսական շահավետությունը:
- Ջրառում ապահովել ջրի մակարդակի ավտոմատ կառավարման համակարգ:
- Ջրառում տեղադրել համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ:
- Կայանի տարածքը բարեկարգել, կանաչապատել և տնկել ծառեր։
- Տրանսֆորմատորը կահավորել յուղորսիչ համակարգով:
![]() |
![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
![]() |
![]() |
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Հունվար 15, 2016 at 14:45







