«Չանախչի» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Չանախչի» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր 

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Չանախչի» փոքր ՀԷԿ: «Չանախչի» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Դեբեդ գյուղի վարչական տարածքում, ՓՀԷԿ-ի գլխամասը գտնվում է Գուգարքի անտառտնտեսությունում, իսկ կայանը Դեբեդ գյուղի ծայրամասում: Այն շահագործում է «Մավր» ՍՊԸ-ն: ՓՀԷԿ-ը կառուցված է Չանախչի գետի վրա, որը հայտնի է նաեւ Ալարեքս անվամբ (երկարությունը՝ 24 կմ):

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 1997թ-ին:
  • Ըստ նախագծի` ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը 73.0մ է, հաշվարկային ճնշումը` 70.50մ, ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող հաշվարկային ելքը`2.5մ3/վ, դրվածքային հզորությունը  1004 կՎտ է, ըստ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) տեղեկանքի՝ դրվածքային հզորությունը 1440 կՎտ է,էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 2.64967666666667 մլն.կՎտ.ժամ է, հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, 6.19 մլն.կՎտ.ժամ, լիցենզիայի ժամկետը` 22.01.2007- 22.01.2022թթ., Ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 2009- 2012թթ., ապա երկարացվել է մինչև 2015թ. նոյեմբեր:
  • ՓՀԷԿ-ի պատվարը, ըստ նախագծի, պետք է ունենար 2.6 մ բարձրություն: Իրականում այն ունի 1.2մ բարձրություն, 20 մ երկարություն: Պատվարը երկաթ բետոնե կառույց է, ինչպես եւ նախատեսված է նախագծով։
  • ՓՀԷԿ-ի դերիվացիայի գումարային երկարության տոկոսային հարաբերությունը Չանախչի գետի երկարության հետ կազմում է 5.16%:
  • Գետի վարարումների ժամանակ ջրի հոսքին դիմակայելու համար մինչև պատվարը գլաքարերով կառուցված է հատուկ կոնստրուկցիա։
  • Ջրհավաք ավազանի աջակողմյան հատվածից ջուրը ճաղավանդակով լցվում է տղմազտարան, իսկ ձախակողմյան հատվածում կառուցված ձկնանցարանով ապահովվում է  բնապահպանական ելքը: Ջրօգտագործման թույլտվությամբ բնապահպանական թողքը սահմանված է 120լ/վ: Դիտարկման պահին գետում բավարար ջուր կար, սակայն պետք է նշել որ այդ ընթացքում ՓՀԷԿ-ի կայանում գործում էր 3 ագրեգատներից 1-ը:
  • Գլխամասում առկա է 8.10 մ երկարությամբ, 1.10 մ լայնությամբ ձկնանցարան,  որը կազմված է 6 աստիճաններից: Ձկնանցարանի ստորին մասն ավարտվում է մոտ 1 մ երկարություն ունեցող գլաքարի վրա, ինչը լրացուցիչ դժվարություն է ստեղծում ձկների գաղթի համար:
  • Գլխամասում բացակայում են ձկնապաշտպան ցանցավանդակները: Դրանց փոխարեն առկա է մոտ 8 մ երկարությամբ  աղբորսիչ 2 ճաղավանդակ,  որոնց ճեղքերի միջև հեռավորությունը 4-6.0 սմ է: Ճաղերի միջև այդքան տարածություն ունեցող ճաղավանդակը չի կարող արգելել Չանախչի գետում բնակվող ձկների մեծ մասի ՓՀԷԿ-ի խողովակաշարում հայտնվելուն:
  • Չանախչի գետում հանդիպում են հետևյալ տեղաբնակ ձկնատեսակները՝ կարմրախայտ, արևելյան տառեխիկ, Կուրի բեղաձուկ, Սևանի կողակ /հազվադեպ է հանդիպում, գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում/: Ձկնային տնտեսություններից այստեղ է ներթափանցում ծիածանախայտը:
  • Ջրօգտագործման թույլտվության տվյալների համաձայն` ՓՀԷԿ-ը կարող է Չանախչիից տարեկան վերցնել 28500.000 խմ ջուր 10 ամսվա ընթացքում: ՓՀԷԿ-ին չի թույլատրվում աշխատել հունվար եւ փետրվար ամիսներին:
  • «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Չանախչի» ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 9 ամիս` արտադրելով 1780296 կՎտ էլեկտրաէներգիա:
  • Ճնշումային խողովակաշարը պողպատյա է, երկարությունը համապատասխանում է նախագծի տվյալին. խողովակաշարի երկարությունն, ըստ նախագծի, 1240 մ է, տրամագիծը` 1400մմ: Այն թաղված տիպի է։ Խողովակաշարն անցնում է անտառային տարածքով` ճանապարհի երկարությամբ: Ըստ ՓՀԷԿ-ի տնօրենի` խողովակաշարի անցկացման համար ծառահատումներ չեն իրականացվել, ՓՀԷԿ-ի գլխամասը Գուգարքի անտառտնտեսությունում կառուցելու համար «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ պայմանագիր չի կնքվել:
  • Կայանում տեղադրված 3 ագրեգատներից դիտարկման պահին գործում էր մեկը 260լ/վրկ ջրաքանակով և արտադրում էր 60կվտ/ժամ էլեկտրաէներգիա:
  • Տուրբինները տեղական են՝ շեղաշիթային, իսկ գեներատորները` ռուսական արտադրության։ Նախագծային հզորությունը`  1004 կՎտ, ՓՀԷԿ-ն ապահովում է երկու ագրեգատների միջոցով միայն ապրիլ-հունիս ամիսներին: ՓՀԷԿ-ի տնօրենի պնդմամբ` ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի արտադրողականությունը կարող է բարձրանալ նաև հունվար-փետրվար ամիսներին, որի համար պետք  է ավելացնել ջրօգտագործման ծավալները:
  • Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է, տեղադրված երեք տրանսֆորմատորները կահավորված չեն յուղորսիչ համակարգով:
  • Կայանային հանգույցի տարածքը բարեկարգված և կանաչապատված  է, սակայն ցանկապատված չէ:
  • Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ ջրառում չկա:
  • Կայանում տեղադրված է էլեկտրական պաշտպանությունների վահանակ:
  • Ջրառում ջրի մակարդակի ավտոմատ կառավարման համակարգ չկա:
  • 2015թ-ին բնապահպանական տեսչությունը ՓՀԷԿ-ի նկատմամբ նշանակել է 699 000 դրամի տուգանք ՋԹ-ի պայմանների խախտման համար:

Առաջարկություններ

  •  Ուսումնասիրել, թե ՋԹ-ով տրված 0,12 մ3/վ բնապահպանական թողքը բավարար է արդյոք տվյալ գետի և շրջակա բնական էկոհամակարգերի (Գուգարքի անտառ) նորմալ կենսագործունեության համար:
  • Ապահովել ջրընդունիչ հանգույցն ավտոմատ կառավարման համակարգով և ջրաչափիչ սարքավորումներով, որոնց միջոցով կկարգավորվի ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող ջրաքանակը և սահմանված բնապահպանական թողք
  • ի չափաքանակը:
  • Ապահովել բնապահպանական թողքի առցանց վերահսկում: 
  • ՓՀԷԿ-ի շենքը վերազինել արդիական, բարձր տեխնիկական արդյունավետությամբ ագրեգատներով /երեքի փոխարեն տեղադրել մեկ, կամ երկու ագրեգատներ/, ինչի արդյունքում կբարձրանա ՓՀԷԿ-ի տնտեսական շահավետությունը: 
  • Վերանորոգել ձկնանցարանը ձկների պահպանության և հուսալի տեղաշարժի համար:
  • Տեղադրել ձկնապաշտպան ցանց:
  • Տրանսֆոմատորները կահավորել յուղորսիչ համակարգով:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



Հունվար 21, 2016 at 13:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր