

ԷկոԼուր
«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Դաստակերտ» փոքր ՀԷԿ: «Դաստակերտ» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում` Դաստակերտ համայնքում: Ըստ ջրօգտագործման թույլտվության` այս ՓՀԷԿ-ը կառուցված է Որոտանի Այրի վտակի վրա (երկարությունը 25.5 կմ): Մոնիտորինգի արդյունքում պարզվեց, որ այն կառուցված է Այրիի վտակ Կըշկոշտի գետի վրա (երկարությունը` 10 կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «ԲԱՍԱ ՇԻՆ» ՍՊԸ-ն
Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.
- ՓՀԷԿ-ը շահագործվում է 2014թ-ից:
- Ըստ նախագծի` ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը 234․0մ է, հաշվարկային ճնշումը` 205․8մ, ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող հաշվարկային ելքը`0․90մ3/վ, դրվածքային հզորությունը 1404 կՎտ է, էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը, ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի, 6.56 մլն.կՎտ.ժամ է, հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, 6․56 (միջինը) մլն. կՎտ.ժամ, լիցենզիայի ժամկետը` 5.6.2014-3.6.2030թթ., ՓՀԷԿ-ի կառուցման ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 06.03.2013-06. 07.2013թթ.: Շահագործման ՋԹ ՓՀԷԿ-ը դիտարկման պահին չուներ:
- ՓՀԷԿ-ը չի աշխատել 2015թ-ի ապրիլ ամսից սակավաջրության պատճառով, թեպետ Ջրօգտագործման թույլտվության համաձայն, այն կարող է տարվա 12 ամիսների ընթացքում վերցնել 15.2 մլն/խմ ջուր` գետում ապահովելով 0.08 խմ/վ բնապահպանական թողք:
- Գետում դիտարկման պահին (օգոստոս) կլիներ մոտ 50 լ/վրկ ջուր, բայց ՋԹ-ում նշված է, որ օգոստոս ամսին ՓՀԷԿ-ը կարող է օգտագործել 590 լ/վրկ ջուր։
- «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Դաստակերտ» ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 5 ամիս` արտադրելով 394357 կՎտ էլեկտրաէներգիա:
- ՓՀԷԿ-ը ջրառն իրականացնում է երկու գետակների միախառնման կետից /գետերից մեկը հոսում է թունելով, որը ժամանակին կառուցվել է`շրջանցելու համար Դաստակերտի հանքավայրը/:
- ՓՀԷԿ-ի պատվարը երկկողմանի է՝ 7 և 6 մետր երկարություններով և 1,6 մետր բարձրությամբ:
- Ձկնանցարանը բացակայում է: Բնապահպանական թողքը բաց է թողնվում պատվարի մեջ ներկառուցված խողովակի միջոցով:
- Ծովի մակարդակից 2217 մ բարձրության վրա կառուցված գլխամասում ձկնանցարանի բացակայությունը և գետի հունի վրա կառուցված պատվարը արգելք են գետում կարմրախայտի տարածման համար, որը բնակվում է ծովի մակարդակից 2300 մ և երբեմն ավելի բարձրությունների վրա գտնվող Հայաստանի մանր գետերում:
- Գլխամասում բացակայում է ձկնապաշտպան ցանցը: Առկա է աղբորսիչ:
- ՓՀԷԿ-ի ջրառի և բնապահպանական թողքի ավտոմատ կառավարումն ու հաշվառումն ապահովված չէ։
- Դերիվացիոն խողովակաշարը պողպատյա է: Երկարությունը 1920 մ է, տրամագիծը`720 մմ, ինչը համապատասխանում է նախագծային լուծումներին: Այն անցկացված է չգործող ջրանցքի միջով։ Դիտարկած հատվածներում թաղված չէ։
- Կշկոշտի գետի վրա կառուցված «Դաստակերտ» ՓՀԷԿ-ի դերիվացիայի երկարության (1920մ) տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում է 19.2%: Դիտարկման պահին կառուցվում էր նոր խողովակաշար՝ Կըշկոշտի գետից «Այրի» ՓՀԷԿ-ի համար (կառուցված է Այրի գետի վրա) ջրառ իրականացնելու նպատակով:
- Կայանում տեղադրված է տեղական` «Խորդա» ՍՊԸ-ի արտադրության 2 ագրեգատ` նախագծով նախատեսված 3-ի փոխարեն: Դիտարկման պահին ագրեգատները չէին աշխատում:
- Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է, տեղադրված է 1 տրանսֆորմատոր:
- Կայանի տարածքը ցանկապատված և կանաչապատված չէ, չնայած նախագծով նախաեսված են կայանային հանգույցի տարածքներում կանաչապատման /ծառատունկ/ և բարեկարգման աշխատանքներ:
- Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ ջրառում չկա:
- Կենցաղային կեղտաջրերի հեռացման լուծումն ապահովված չէ:
Եզրակացություն
Փաստացի «Դաստակերտ» ՓՀԷԿ-ը կառուցվել է Այրի գետի ջրաբանական տվյալների հիման վրա, սակայն բոլորովին այլ գետի վրա, որտեղ ջրի քանակը պակաս է: «Դաստակերտ» ՓՀԷԿ-ի տեխնիկատնտեսական, նախագծային և հիդրոլոգիական բազմաթիվ տվյալները չեն համապատասխանում իրականությանը, ինչի հետևանքով տնտեսվարողն այսօր կանգնել է խնդիրների առջև։ 2014 թվին արտադրել է ընդամենը 394 000 կվտ/ժ էլեկտրաէներգիա՝ նախատեսված 6,56 մլն կվտ/ժամի փոխարեն։
Առաջարկություններ
- Ճշգրտել ՋԹ-ում նշված տվյալները:
- Վերակառուցել ջրընդունիչ հանգույցը` պատվարի փոխարեն ջրառն իրականացնելով այլ հիդրոտեխնիկական լուծումների շնորհիվ և կառուցել ձկնանցարան, որով կապահովի ձկների անարգել տեղաշարժը:
- Տեղադրել ձկնապաշտպան ցանց:
- Ապահովել բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում, ջրաչափիչ սարքերի տեղադրում և առցանց վերահսկում։
- Վերազինել կայանն ու տեղադրել բարձր արդյունավետություն ապահովող ագրեգատ։
- Ապահովել լրիվ ավտոմատ կառավարում։
- Կայանի տարածքը բարեկարգել, կանաչապատել, իրականացնել ծառատունկ:
- Ապահովել կենցաղային կեղտաջրերի հեռացման լուծումը:
![]() |
|
![]() |
|
![]() |
|
![]() |
|
![]() |
|
![]() |
|
![]() |
|
![]() |
|
|
|
![]() |
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Փետրվար 16, 2016 at 17:55










