

ԷկոԼուր
«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Գեղի-2» փոքր ՀԷԿ: «Գեղի-2» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Լեռնաձոր համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Ողջիի վտակ Գեղի գետի վրա (երկարությունը 30 կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «ԷՐԻՄԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ն:
Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.
- «Գեղի-2» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2013թ-ին:
- ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումն, ըստ ընկերության, 58մ է, հաշվարկային ճնշումը, ըստ նախագծի եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2016թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի, 49.85մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ նախագծի և ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 4.5մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ նախագծի, 1800կՎտ է, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 900 կՎտ: ՀԾԿՀ-ի 2016թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 9.15մլն.կՎտ.ժամ է, ՓՀԷԿ-ի հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, 9.15 մլն.կՎտ.ժամ է: ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` 11.06.2014-11.06.2029թթ., կառուցման ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 20.09.2012- 20. 01.2013թթ..:
- ՋԹ-ում նշված ջրառի եւ ջրահեռացման կոորդինատները համապատասխանում են իրական կոորդինատներին:
- «Գեղի-2» ՓՀԷԿ-ի ջրառն իրականացվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ջրառից մոտ 20 մ ներքև: Ջրընդունիչ հանգույցի կառուցվածքները համապատասխանում են նախագծային լուծումներին: Բետոնե պատվարն ունի 13 մ երկարություն, 4 մ բարձրություն:
- ՓՀԷԿ-ի գլխամասում բացակայում է ձկնանցարան, որի պատճառով գետում բնակվող ձկները չեն կարող տեղաշարժվել գետի հունն ի վեր: Չնայած դրան, գլխամասի պատվարի շնորհիվ ձևավորված լճակում մեր կողմից դիտարկվեց կարմրախայտի առկայությունը:
- Ձկնանցարան չի նախատեսվել այն հիմնավորմամբ, որ ՓՀԷԿ-ի ջրառից մոտ 20 մ վերև իրականացվում է արտադրական ջրառ, որից վերև գտնվում է «Գեղիի» ջրամբարը, որոնց կառուցվածքների առկայությունն անիմաստ են դարձնում այդ կառույցի անհրաժեշտությունը: Նախագծով նույնպես չի նախատեսվել ձկնանցարան նույն պատճառով:
- Ճնշումային խողովակի սկզբնամասում առկա է 3.8 մ երկարությամբ աղբորսիչ ճաղավանդակ, որի ճաղերի միջև հեռավորությունը 8-15 սմ է: Ճաղերի միջեւ նման հեռավորությունը չի կարող արգելել գետում բնակվող բոլոր տեսակի ձկների՝ ճնշումային խողովակաշարում հայտնվելուն:
- Գեղի գետի ստորին հոսանքում, որտեղ կառուցված է ՓՀԷԿ-ի գլխամասը, կարող են հանդիպել կարմրախայտը, արևելյան տառեխիկը, Կուրի բեղաձուկը, կողակը, ինչպես նաև անգորական լերկաձուկը, Կուրի սպիտակաձուկը, կովկասյան թեփուղը և այլ ձկնատեսակներ: Հնարավոր է նաև ծիածանախայտի և արծաթափայլ կարասի առկայությունը:
- Պողպատե խողովակաշարի երկարությունը, ըստ նախագծի, 2849մ է, տրամագիծը՝ 1420մմ:
- Գեղի գետի վրա կառուցված «Գեղի-2» ՓՀԷԿ-ի դերիվացիայի գումարային երկարության տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում է 9.49%: «Գեղի 1»-ի կառուցման դեպքում (խողովակաշարի երկարությունը 6500մ) խողովակի մեջ կվերցվի գետի 30․46%-ը:
- Կառուցման ՋԹ-ի համաձայն՝ ՓՀԷԿ-ը կարող է տարվա ընթացքում իրականացնել 73.23 միլիոնն խմ/վ ջրառ՝ գետում ապահովելով 0.660խմ/վ ջուր: Դիտարկման պահին տեսողական գնահատմամբ ջրառից հետո 0,660 խմ/վ ջուր գետում չկար:
- Գեղի գետի բնապահպանական թողքն ապահովվում է պատվարի ձախակողմյան հատվածում տեղադրված խողովակով:
- Բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում ու հաշվառում ապահովված չէ:
- Դիտարկման պահին ՓՀԷԿ-ը չէր աշխատում: ՓՀԷԿ-ի շենքում տեղադրված են տեղական արտադրության 4 ագրեգատներ` յուրաքանչյուրը 630 կվտ դրվածքային հզորությամբ: Գեներատորները խորհրդային արտադրության են: Դիտարկման պահին մի մասը վերանորոգվում էր:
- Կայանում գործում է կիսաավտոմատ կառավարման համակարգ:
- Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված չէ, տեղադրված տրանսֆորմատորները կահավորված չեն յուղահավաք համակարգով:
- «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Գեղի-2» ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 10 ամիս` արտադրելով 1461492 կՎտ էլեկտրաէներգիա: ՓՀԷԿ-ը էլեկտրաէներեգիա չի արտադրել հունվար, փետրվար ամիսներին:
- Կայանային հանգույցի տարածքում կանաչապատման և բարեկարգման աշխատանքներն իրականացվել են ոչ բավարար:
- Հողի բերրի շերտի պահպանմանը եւ օգտագործմանը ներկայացվող պահանջները կատարված չեն, ռեկուլտիվացիա արված չէ:
- Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափական սարք ջրառում չկա:
- ՓՀԷԿ-ում տեսչական ստուգումներ չեն անցկացվել:
Եզրակացություն
Ոչ արդյունավետ սարքավորումների և հիդրոլոգիական ոչ հավաստի տվյալների արդյունքում կայանը նպատակային չի օգտագործում տրված ջրաքանակը, անհրաժեշտ է վերանայել ՋԹ-ի տվյալները:
Առաջարկություններ
- Ձկների տեղաշարժը և գետ բաց թողնվող բնապահպանական թողքն անարգել ապահովելու համար կառուցել ձկնանցարան: Պետք է ձկնանցարան կառուցել նաև Գեղիի ջրամբարի պատվարի կողքով։
- Կարելի է հրաժարվել պատվարի օգտագործումից և ջրառն իրականացնել այլ եղանակով՝ առանց փակելու գետի հունը։
- Ապահովել գլխամասային հանգույցում բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում, ջրաչափիչ սարքերի տեղադրում և առցանց վերահսկում:
- Տրանսֆորմատորները կահավորել յուղորսիչ համակարգով:
- Ամբողջովին վերազինել կայանը:
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Ապրիլ 19, 2016 at 19:12











