

ԷկոԼուր
Միջազգային «EuroNatur» հիմնադրամը և «Riverwatch» կազմակերպությունը քարոզարշավ են սկսել հանուն բալկանյան գետերի վրա ՀԷԿ-երի զարգացման դեմ: Քարոզարշավի կարգախոսն է «Պահպանենք Եվրոպայի կապույտ սիրտը» (Save tne Blue Heart of Europe): Այս մասին “EuroNatur” հիմնադրամի Ծրագրի ղեկավար Թերեզա Շիլլերը և «Riverwatch» կազմակերպության երկրորդ նախագահ Ուլրիչ Սչիեմերը հայտարարեցին հոկտեմբերի 10-11-ին Բրյուսելում անցկացված Եվրահանձնաժողովի TAEX-ի «Հիդրոէներգետիկայի արտադրության և ջրհեղեղներից պաշտպանության համատեղումը ջրային ռեսուրսների կառավարման և բնության պահպանության հետ» աշխատաժողովի ժամանակ:

Բալկանյան գետերում առկա է 668 ՀԷԿ: Ծրագրվում է կառուցել ևս 2706-ը, որոնց 49%-ը բնության հատուկ պահպանվող տարածքներում: 

Նախագծերն առաջ են մղում Համաշխարհային բանկը (WB), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD), Վերականգնման վարկերի բանկը՝ KfW:
Բանախոսների համոզմամբ` ՀԷԿ-երի պատճառով վտանգի տակ կհայտնվի գետերի ձկնաշխարհը. բալկանյան գետերում 69 էնդեմիկ ձկնատեսակ կա: Կտուժեն բնության հատուկ պահպանվող տարածքները, լանդշաֆտները, կենսաբազմազանությունը, ազդակիր համայնքները: 
«Save the Blue Heart of Europe, Balkan rives under attack from Hydropower Lobby» ուսումնասիրության համաձայն՝ ՀԷԿ-երի զարգացումը ոչ միայն վտանգի տակ է դնում տեղի լանդշաֆտները, կենդանական և բուսական տեսակները, այլև խախտում է իրավական դրույթները և եվրոպական դիրեկտիվները:
«Հիդրոէներգետիկան ոչ վերականգնվող է, ոչ կանաչ էլեկտրաէներգիայի արտադրության համար: Այն զանգվածային երկարատև ազդեցութուն է ունենում գետերի վրա, կենսաբազմազանության վրա:
Անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ ճանապարհ, էլեկտրական գծեր, խողովակներ, փչացնելու են հովիտները:…Նրանց հզորությունն օրենքով 10 մեգավատից չի անցնում:

Նրանք արտադրում են քիչ էլեկտրաէներգիա՝ մեծապես վնասելով բնությանը: Եվրոպական Միությունում 2011թ-ին գրանցված էր 23000 ՓՀԷԿ: Մոտ 91%-ը (21000) արտադրում էին ընդհանուր արտադրվող էլեկտրաէներգիայի 13%-ը: Ավելի մեծ ՀԷԿ-երը ներկայացնում են հիդրոէներգետիկայի հնարավորությունների ընդամենը 9-%-ը, բայց արտադրում են ընդհանուր արտադրվող էլեկտրաէներգիայի 87%-ը:
Աշխարհում 500-750 միլիոն մարդ տառապում է ամբարտակների ուղղակի կամ անուղղակի ազդեցությունից, որոնք են՝ ձկնապաշարների նվազումը, ջրի նկատմամբ սահմանափակ հնարավորությունը հողագործության համար, խմելու ջրի որակի անկումը: 
40-80 միլիոն մարդ տեղափոխվել է ամբարտակների կառուցման արդյունքում:
Ջրամբարներում արտադրվում է ջերմոցային գազերի 4%-ը (մեթան): Ամբարտակները նպաստում են կլիմայի փոփոխությանը նույն կերպ, ինչպես ընդհանուր օդային թռիչքները»,- մասնավորապես գրված է ուսումնասիրության մեջ:
Ուսումնասիրության մեջ ներառված են նաև տարբեր երկրների բնապահպանների ներկայացրած փաստերը իրենց երկրների իրավիճակի վերաբերյալ:
Փիթեր Բոսհարդ` «International Rivers» կազմակերպություն. «Ամբարտակների կառուցման և այլ գործոնների պատճառով 1970-2008թթ-ին քաղցրահամ ջրերի տեսակների պոպուլիացիան նվազել է 37%-ով, ավելի շատ, քան այլ էկոհամակարգերի պոպուլիացիաները: Տրոպիկական ջրերի պոպուլիացիաները կրճատվել են 70%-ով: Պատվարները սպանում են ձկներին»:
Ռոբերտ Մասոնիս, «Trout Unlimited» կազմակերպություն. «ԱՄՆ-ում մենք ամբարտակների վնասակար ազդեցության փաստը դժվարությամբ ընդունեցինք: Շատ ձկնատեսակներ տուժեցին ամբարտակներով հարուստ գետերում: Գետային համայնքները նույնպես տուժում էին: Այսօր ԱՄՆ-ում մենք հեռացնում ենք ամբարտակները: Չենք կառուցում ամբարտակ: Վերջին 15 տարում 1000 ամբարտակ ապամոնտաժվել է: Եվրոպան և հատկապես Բալկաները մեր փորձի լույսի ներքո պետք է երկու անգամ ավելի մտածեն ամբարտակային կառույցների առաջմղման հարցում: Ձկնորսները, համայնքների ղեկավարները պահպանողականները պետք է միասին պայքարեն իրենց գետերի պահպաման համար»:
Ազզամ Ալուաշ, «Nature Iraq» կազմակերպություն.
«Միլիոնավոր մարդիկ տառապում են ամբարտակների պատճառով: Ես տուժել եմ իմ հայրենի Իրաքում: Այժմ Թուրքիայի, Սիրիայի և Իրանի ամբարտակները Տիգրիս և Եփրատ գետերը դարձրել են փոքր ջրանցքներ: Դրանք դանդաղ մահ են բերում գյուղատնտեսական հողերին, որտեղ քաղաքակրթությունն է սկսել: Հիդրոէներգետիկան կանաչ չէ, այն անապատացման պատճառ է դառնում»:
Այս լուսանկարներն օգտագործված են "Save tne Blue Heart of Europe"քարոզարշավում:
Հոկտեմբեր 17, 2016 at 15:48
