ՀՀ էներգետիկայի նախարարությունն առաջարկել է արևային ֆոտովոլտային կայանների համար սակագին սահմանել

ՀՀ էներգետիկայի նախարարությունն առաջարկել է  արևային ֆոտովոլտային կայանների համար սակագին սահմանել

ԷկոԼուր

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն առաջարկել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սահմանել սակագին 150 ԿՎտ-ից մինչև 1 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանների համար՝ այն հավասարեցնելով հողմակայանների սակագնին։

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի համաձայն արևային և հողմային էլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիան ենթակա է պարտադիր գնման 20 տարվա ընթացքում։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը:

Հիշեցնենք, որ 2015թ-ի հուլիսի 16-ին գործադիրը որոշում ընդունեց, որով առաջարկեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին լիցենզիա տրամադրել «Հաննի-Արմինե» ՍՊԸ-ին` ընկերության նախագծած` մինչև 2 ՄՎտ հզորությամբ արևաջերմային տուրբինային էլեկտրակայանում էլեկտրական էներգիայի արտադրության համար: Կառավարության որոշմամբ արևաջերմային տուրբինային էլեկտրակայանում արտադրվող էլեկտրաէներգիայի սակագինը չպետք է գերազանցի հողմային էլեկտրակայանների համար սահմանված էլեկտրական էներգիայի գնման սակագինը, եւ պետք է տրվի այս էլեկտրաէներգիայի գնման քսան տարվա երաշխիք:

Ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի նոյեմբերի 30 N 598 Ն որոշման՝ հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը 31,343 դրամ/կՎտժ է առանց ավելացված արժեքի հարկի:

 

Նոյեմբեր 02, 2016 at 18:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր