ԷկոԼուր
Հայաստանը կարող է հասնել օգտագործվող էլեկտրաէներգիայի 70% ինքնաապահովման, կարծում է Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (R2E2) տնօրեն Թամարա Բաբայանը: Նա կատարում է հետևյալ հաշվարկները. Էլեկտրաէներգիայի 30 %-ը տալիս են հիդրոէլեկտրակայանները, ևս 30 % խնայվում է ներդրված էներգաարդյունավետ և էներգախնայող տեխնոլոգիաների հաշվին, և ևս 10 % կարելի է ապահովել արևային էներգիայի հաշվին:
R2E2 կողմից իրականացվող էներգաարդյունավետության և էներգախնայողության ծրագիրն ամփոփեց մխիթարող արդյունքներ դեկտեմբերի 7-8 գերմանական Adenauera հիմնադրամի աջակցությամբ անցկացված կոնֆերանսի ժամանակ: «Կարևորն այն է, որ ծրագիրը հաստատել է վստահություն սպառողների և ներդրողների միջև, որ էներգախնայողության արդյունքում կարելի է ոչ միայն խնայել էլեկտրաէներգիա, այլ նաև խնայել գումար: Նաև կարևոր է, որ մենք քարոզում ենք «կանաչ էներգետիկա»: Մենք անցկացնում ենք բնապահպանական գնահատական յուրաքանչյուր առանձին դեպքում: Մեր բոլոր շահառուների մոտ նշված է` որքանով են կրճատվում СО2-ի արտանետումները», - ասում է հիմնադրամի տնօրենը:
Ծրագրի շահառու է 180 օբյեկտ՝ դպրոցներ, մշակութային հաստատություններ, համայնքներ, հատուկ նշանակության հաստատություններ, որոնցում իրականացվում են տարբեր ենթածրագրեր: Այսպիսով, դպրոցներին հիմնականում անհրաժեշտ է ջերմամեկուսացում: Այլ հաստատություններում անհրաժեշտ է ներդնել ջերմամատակարարման համակարգ, համայնքներում՝ լուսավորություն և այլն:
Ծրագրի մեջ ներառված են քրեակատարողական հիմնարկները: Դրանցից չորսում՝ Կոշի, Նուբարաշենի, Սևանի և Դատապարտյալների հիվանդանոցում, արդեն արված են աշխատանքներ, որոնց արդյունքում էներգախնայողությունը հասել է 67 %-ի:
Քրեակատարողական հիմնարկների դատապարտյալները շատ առումներով խոցելի խումբ են, ինչը հաշվի է առնվում ծրագրի իրականացման ժամանակ: Այստեղ տրված են լուծումներ ոչ միայն էներգախնայողության համար, այլ նաև սոցիալական հարմարությունների: Այն սենյակներում, որոնք զրկված են եղել կենտրոնացված ջեռուցումից, ջերմաստիճանն ավելի հարմարավետ է դարձել: Ապահովված է տաք ջուր: Բաց տարածություններում լուծված է լուսավորության հարցը, ինչը կարևոր է պաշտպանության և անվտանգության ապահովման համար: Որպես էներգիայի աղբյուր օգտագործվում են արևային-ջերմային ջեռուցիչներ:
Ամբողջ ծրագրի արժեքը մոտ 10 միլիոն դոլլար է, որից 8 միլիոն դոլլարը տրամադրել է ՀՀ կառավարությունը, իսկ 2 միլիոն դոլլարը՝ Համաշխարհային բանկը:
Լուսանկարը վերցված է www.yerkirmedia.am կայքից:
Դեկտեմբեր 08, 2016 at 14:40