«Ապահով տանիք» ՍՊԸ-ն իրականացնում է «Վահագնի» ՓՀԷԿ-ի առողջացման ծրագիրը

«Ապահով տանիք» ՍՊԸ-ն իրականացնում է «Վահագնի» ՓՀԷԿ-ի առողջացման ծրագիրը

ԷկոԼուր

«Ապահով տանիք» ՍՊԸ-ն իրականացնում է ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքային և Վահագնաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող «Վահագնի» ՓՀԷԿ-ի առողջացման ծրագիրը:

ԷկոԼուրին ուղղված նամակում ընկերության տնօրեն Միքայել Արամյանը տեղեկացնում է. «Հայտնում եմ Ձեզ, որ 2016թ-ի փետրվարի 11-ին մեր ընկերության կողմից ԷկոԼուր ՀԿ-ին ուղարկված 02/16 գրությամբ ստանձնած և բնապահպանության նախարարության հետ համաձայնեցված պարտավորությունները կազմակերպությունը կատարել է: Բնապահպանական խնդիրների լուծման հետ կապված շինարարական աշխատանքները ավարտված են»: Այս կապակցությամբ ըներությունը ԷկոԼուրին է տրամադրել «Վահագնի» ՓՀԷԿ-ի բարեփոխումներն արտացոլող ձկնուղու, պատվարի ու տրանսֆորմատորների հիմքերի լուսանկարները:









Հիշեցնենք, որ 2014-2016թթ-ին ԷկոԼուրի կողմից իրականացվող «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին`գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարությունը ձեռնարկեց փոքր ՀԷԿ-երի առողջացման ծրագիր:

«Վահագնի» ՓՀԷԿ-ի տնօրինությանն առաջարկվեց հետևյալը.

  • ՓՀԷԿ-ի շահագործման ժամանակ ծագող բնապահպանական ռիսկերի նվազման անհրաժեշտությունից ելնելով ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացնել Ջրօգտագործման թույլտվության վերանայման հայտ` բնապահպանական ելքի հաշվարկման հիմք հանդիսացող հավաստի հիդրոլոգիական տվյալներով:
  • Բնապահպանական թողքի կետն ապահովել առցանց վերահսկմամբ ավտոմատ ջրաչափական սարքավորմով, շահագորման ընթացքում առաջնահերթ համարել բնապահպանական թողքի պահպանումը, իսկ ջրառի փաստացի ծավալի պահպանության ռիսկը թողնել ՓՀԷԿ-ը շահագործողի վրա:
  • Կառուցել Փամբակ գետին բնորոշ ձկնատեսակների բնականոն տեղաշարժն ապահովող ձկնանցարան:
  • Ճնշումային խողովակ մանր ձկնատեսակների մուտքի ռիսկի նվազեցման նպատակով ՓՀԷԿ-ի գլխամասի ճնշումային խողովակը կահավորել 1.5-2.5մմ չափսերով մետաղական ցանցով:
  • Կայուն օրգանական աղտոտիչներով շրջակա միջավայրի աղտոտման ռիսկի նվազեցման նպատակով տեղադրված երկու տրանսֆորմատորները կահավորել յուղահավաք համակարգով:
  • Ապահովել աղբի հեռացումը ինչպես Կայանի տարածքից, այնպես էլ գլխամասի ճաղավանդակներից հանված և գետի աղտոտման ռիսկ հանդիսացող ջրաբերուկներից:
  • Մշակել ջրընդունիչ հանգույցների վերակառուցման ծրագրեր:
  • Ռեկուլկտիվացնել դերիվացիոն խողովակաշարերը:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

Դեկտեմբեր 08, 2016 at 16:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր