

ԷկոԼուր
Նախատեսվում է 2023թ-ին թողարկել մոտ 66 ՄՎտ. hզորությամբ «Լոռիբերդ» և մոտ 75 ՄՎտ հզորությամբ «Շնող» ՀԷԿ-երը: «Լոռիբերդ»-ը կառուցվելու է Ձորագետի վրա, «Շնողը»՝ Դեբեդի: ՀԷԿ-երի կառուցումը նախատեսվում է իրականացնել մասնավոր ֆինանսական միջոցների ներգրավմամբ: Նախատեսվում է նաև իրանական կողմի հետ համատեղ ներգրավել ներդրողներ Արաքս գետի վրա մոտ 130 ՄՎտ հզորությամբ «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման համար: Այս մասին նշված է 2016թ-ի դեկտեմբերի 29-ին գործադիրի ընդունած «Հայաստանի Հանրապետության հիդրոէներգետիկայի զարգացման» հայեցակարգում: Հայեցակարգը պետք է նոր խթան հանդիսանա ներդրումներ ներգրավելու համար, քանի որ նախատեսվում է 6 ամսվա ընթացքում ընդունել հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկ, որտեղ կամրագրվեն հստակ միջոցառումներ՝ ներդրումները ավելի բարենպաստ դարձնելու համար:
Ըստ փաստաթղթի՝ Հայաստանի պոտենցիալ հիդրոռեսուրսները գնահատվում են մոտ 21,8 մլրդ.կվտժ՝ էլեկտրական էներգիայի տարեկան արտադրության համարժեքով: Այս հիդրոէներգետիկ ներուժը հնարավոր է իրացնել` կառուցելով «Լոռիբերդ», «Շնողը», «Մեղրի» ՀԷԿ-երը, օգտագործելով գոյություն ունեցող «Սևան-Հրազդան» ու «Որոտան» ՀԷԿ-երի խոշոր համալիրները և յուրացնելով փոքր ՀԷԿ-երի ամբողջ ներուժը՝ հասցնելով դրանց թիվը 220-ի:
|
![]() |
Հունվար 11, 2017 at 15:46

