

ԷկոԼուր
«Լուսավոր Սահման» նախաձեռնությունը պատրաստվում է շուրջ 10 000 լուսադիոդային լամպ տրամադրել Տավուշի մարզի Չինարի, Պառավաքար, Մովսես, Այգեպար, Վազաշեն համայնքների բնակիչներին: Այս մասին ԷկոԼուրին հայտնեց «Լուսավոր Սահման» նախաձեռնության աջակիցներից «Երիտասարդ ինժեներների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Հովհաննես Կարապետյանը:
Լուսադիոդային լամպերի ձեռքբերմանն աջակցել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն:
Համայանքներ այցը նախատեսված է սույն թվականի հունվարի 28-ին:
Լուսադիոդային լամպերը կարող են խնայել մինչև 90% էլեկտրաէներգիա, քան սովորական լամպերը: Նրանց օգտագործման ժամկետը մինչև 10 տարի է: «Լուսավոր Սահման» նախաձեռնությունը նախատեսում է էներգախնայող լամպերով ապահովել 16500 ընտանիքի:
«Լուսավոր Սահման»-ը կամավորական նախաձեռնություն է, որի նպատակն է Հայաստանի և Արցախի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար ստեղծել երկարաժամկետ տնտեսման և կենցաղային հոգսը թեթևացնելու հնարավորություն լուսադիոդային լամպերի օգտագործման շնորհիվ: Լամպերը ձեռք են բերվում նախաձեռնությանն արված հանգանակությունների միջոցով:
Հիշեցնենք, որ նախաձեռնության առաջին ակցիան Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր համայնքում էր, որտեղ 2016թ-ի դեկտեմբերի 10-ին 316 ընտանիքի տրամադրվեց 5-ական ներգախնայող լամպ:
|
![]() |
Հունվար 19, 2017 at 14:29

