

ԷկոԼուր
Փոքր հիդրոէներգետիկան զարգանում է Լեռնային Ղարաբաղում: Փետրվարի 23-ին ՀՀ կառավարությունն արտոնություն տվեց «ՎԻՍԱՎՏ» ՍՊԸ-ին` 3 տարի ժամկետով հետաձգելով Լեռնային Ղարաբաղում կառուցվելիք փոքր հիդրոէներգոկասկադի սարքավորումների համար ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը:
1,2 Մվտ հզորությամբ փոքր հիդրոէներգոկասկադը կառուցվելու է ԼՂՀ-ի Շահումյանի շրջանի Թարթառ գետի վերին հատվածում` օգտագործելով տեղի գետերի պոտենցիալը:
Ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 4,6 միլիարդ ՀՀ դրամի ներդրում, միայն սարքավորումների արժեքը շուրջ 1 միլիարդ դրամ է:
Լուսանկարը վերցված է www.wikipedia.org կայքից:
Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Փետրվար 24, 2017 at 17:12
