

ԷկոԼուր
Փոքր հիդրոէներգետիկայի ոլորտի բարելավման համար 17 առաջարկություն ներկայացվեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն: Առաջարկությունները մշակել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի Փորձագիտական խումբը: Այդ առաջարկություններն ուղղված են ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, գետային էկոհամակարգերի հավասարակշռության և կենսաբազմազանության պահպանմանը, շրջակա ﬕջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացների բարեփոխումներին, բնության հատուկ պահպանվող տարածքներում ՓՀԷԿ-երի կառուցման գործընթացների կանոնակարգմանը:
Առաջարկությունների իրականացման հասցատերերն են` ՀՀ բնապահպանության, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունները, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, նախագծային կազմակերպությունները և «Աջակցություն նոր բարեփոխումներին Փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագիրը:
Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Մարտ 06, 2017 at 17:08
