

ԷկոԼուր
ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն ՀՀ բնապահպանության նախարարությունում սկսվել է էկոլոգիական թողքի վերաբերյալ կառավարության որոշման փոփոխության գործընթացը: Օրերս ՀՀ բնապահպանության նախարարությունում քննարկվեց էկոլոգիական թողքի փոփոխման որոշման նախագիծը, որն ուղարկվեց «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի Փորձագիտական խմբին կարծիքի և առաջարկների համար:
Ապրիլի 19-ին` «ԷկոԼուր» մամուլի ակումբում, «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի փորձագիտական խմբի նիստը, որի ընթացքում փորձագետները հանդես եկան էկոլոգիական թողքի վերաբերյալ առաջարկություններով:
Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Ապրիլ 21, 2017 at 18:54
