

ԷկոԼուր
Փոքր ՀԷԿ-երի բազմաշահառու խորհուրդը քննարկեց Հայաստանի Հանրապետության հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգից բխող փոքր հիդրոէներգետիկայի բնապահպանական հիմնախնդիրների լուծման միջոցառումների ծրագիրը և ներկայացրեց իր առաջարկությունները:
Ծրագիրը մշակվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի Փորձագիտական խմբի կողմից:
Ծրագիրը ներկայացվել է ՀՀ բնապահպանության նախարարության և էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություններ դեռ 2017թ-ի փետրվարին: Այս ընթացքում առաջարկված միջոցառումների մի մասը ընդգրկված են օրենսդրական և ենթաօրենսդրական նախագծերում, որոնք ներկայումս գտնվում են քննարկման փուլում: Ծրագրում ներկայացված է միջոցառումների ցանկ, որը վերաբերվում է.
• «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փափոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակմանը
• «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակմանը
• «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակմանը
• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N927 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման փոփոխությանը
• «ՓՀԷԿ-երի էկոլոգիական անձնագրերի ձևը և տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակմանը
• ՀՀ կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 519 –Ն որոշման լրամշակմանը
• «ՓՀԷԿ-երի ձկնանցարաններին և այլ ձկնապաշտպան կառուցվածքներին, պատվարներին, կայանային հանգույցներին, խողովակաշարերին և այլ հիդրոտեխնիկական կառուցվածքներին ներկայացվող տեխնիկական պահանջների սահմանում» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակմանը
• «Գետի ծանրաբեռնվածության աստիճանի որոշման մեթոդիկա» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակմանը
• ջրաչափական դիտակետերի սարքավորումների արդիականացմանը:
Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Մայիս 15, 2017 at 14:25
