

ԷկոԼուր
«Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Հաղպատ 1» փոքր ՀԷԿ: «Հաղպատ 1» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Լոռու մարզում՝ Հաղպատ համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ի համար օգտագործվում է Հաղպատ համայնքի ոռոգման՝ 200լ/վ ելքը: Ոռոգման սեզոնին ՀԷԿ-ը չի աշխատում: «Հաղպատ 1» ՓՀԷԿ-ը շահագործում է «Օստ-Էլ» ՍՊԸ-ն: Այս ընկերությունը շահագործում է նաև «Հաղպատ 2»-ը ՓՀԷԿ-ը: Երկու ՓՀԷԿ-երը կասկադային են: «Հաղպատ 1» ՓՀԷԿ-ի օգտագործված ջուրը հեռացվում է «Հաղպատ 2»-ը ՓՀԷԿ-ի ջրընդունիչ:
Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.
- ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` 15.06.2007-15.06.2022թթ. է, շահագործման ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 23.09.2016-15.06.2022թթ.:
- Ըստ ջրօգտագործման թույլտվության (ՋԹ)` ՓՀԷԿ-ի ջրառի կոորդինատներն են` Х=44042'40.6'', Y=41002'49,3'', վերին բիեֆի նիշը, ըստ ՋԹ-ի և ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ, 2017թ-ի ապրիլի 1-ի տեղեկանք) տվյալի` H=1133մ է: Ջրահեռացման կոորդինատներն են` Х=44042'44,7'', Y=41004'02,1'', ներքին բիեֆի նիշը, ըստ ՋԹ-ի և ըստ ՀԾԿՀ-ի տվյալի, H=942մ է:
- ՓՀԷԿ-ի հաշվարկային ճնշումը, ըստ ՀԾԿՀ-ի և նախագծի, 131մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 0.314 մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի և նախագծի, 320 կՎտ է, փաստացի` 170կՎտ: ՀԾԿՀ-ի 2017թ-ի ապրիլի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 1.052մլն.կՎտ.ժամ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, 1.052 մլն.կՎտ.ժամ է:
- Ըստ նախագծի` ՓՀԷԿ-ի ջրառ հանգույցում առկա են բետոնային ջրթափ կառուցվածքներ, ջրընդունիչ, տղմազտարան, փականներ, որոնք պատկանում են ոռոգման համակարգին: ՓՀԷԿ-ի համար օգտագործվում է Հաղպատ համայնքի ոռոգման՝ 200լ/վ ելքը, ոռոգման սեզոնին ՓՀԷԿ-ը չի աշխատում: Ըստ ՋԹ-ի` ՓՀԷԿ-ը ջրառ չի կարող իրականացնել ապրիլից սեպտեմբեր ամիսներին:
Ըստ նախագծի` ՓՀԷԿ-ը ջրառն իրականացնում է 1110 մ նիշի (Ըստ ՀԾԿՀ-ի ջրառի նիշը1133մ է) վրա գոյություն ունեցող ոռոգման համակարգի պատվարային ջրընդունիչից, Դեբեդ գետի Կիստում և Աջիր վտակներ միացման կետից: Հաղպատ -1-ի համար անհրաժեշտ ելքը՝ 200լ/վրկ 400մմ տրամագծով խողովակաշարով ոչ ոռոգման սեզոնին մտնում է կայան, որտեղից օգտագործած ջուրը տրվում է Հաղպատ 2-ի պարզարան:
Ըստ ՋԹ-ի` ՓՀԷԿ-ը ջրառ չի կարող իրականացնել ոռոգման սեզոնին` ապրիլից սեպտեմբեր ամիսներին: ՋԹ-ի համաձայն` ՓՀԷԿ-ի ջրառը տարեկան 3499,2 հազ.մ3 է, բնապահպանական թողքը` 0,05 մ3/վ: Մոնիթորինգի պահին բնապահպանական թողքը փաստացի ապահովված էր, քանի որ կայանը չէր աշխատում:
• «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալների համաձայն՝ «Հաղպատ 1» ՓՀԷԿ-ը 2016թ-ին աշխատել է 9 ամիս՝ արտադրելով 483613 կՎտ/ժ էլեկտրաէներգիա: ՓՀԷԿ-ը ոռոգման սեզոնին չի աշխատել միայն օգոստոս, սեպտեմբեր ամիսներին, այն չի շահագործվել նաև դեկտեմբերին:
Գլխամասը, որտեղից իրականացվում է Հաղպատ գյուղի ոռոգման ջրառը, կայանից 8կմ հեռավորության վրա է գտնվում և չի ուսումնասիրվել: Աշխատակցի պնդմամբ ջրընդունիչում տեղադրված է ձկնապաշտպան ցանց:
- ՓՀԷԿ-ի խողովակաշարի երկարությունն, ըստ նախագծի և ՀԾԿՀ-ի, 300+280+1350մ է: Խողովակի տրամագծերը, ըստ ՀԾԿՀ-ի, 0,32մ, 0,53մ են, փաստացի` 0.5մ: Իրականացված է ռեկուլտիվացիա:
- Ջրի մակարդակի ավտոմատ կառավարում ապահովված չէ:
- Բնապահպանական թողքի հաշվարկման համար համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափական սարքը բացակայում է:
- ՓՀԷԿ-ի շենքում տեղադրված է մեկ հիդրոագրեգատ, ինչպես նախատեսված է նախագծով: Գեներատորն ասինքրոն է: Գործում է կիսաավտոմատ կառավարման համակարգ:
- Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է, տեղադրված է 1 տրանսֆորմատոր, որը կահավորված չէ յուղահավաք համակարգով:
• «Հաղպատ 1» ՓՀԷԿ-ի կայանային հանգույցի տարածքը բարեկարգված և կանաչապատված է:
- Լանդշաֆտի խախտում չկա:
- Հողի բերրի շերտի պահպանմանը եւ օգտագործմանը ներկայացվող պահանջները կատարված են:
- ՓՀԷԿ-ն անցել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն:
- Կոյուղաջրերի հեռացման համար առկա է անջրթափանց հոր:
- Ազատ ջրօգտագործման պահանջները կատարված են:
- ՓՀԷԿ-ն ունի 8 աշխատող:
- ՓՀԷԿ-ը որպես սոցիալական ծրագիր լուսավորել է ազդակիր համայնքը, նորոգել Ծաղկաշատի ճանապարհը:
- Գետի և ափամերձ տարածքների սանիտարական վիճակը նորմալ է:
Առաջարկություններ
- Ջրառ հանգույցն ապահովել ավտոմատ կառավարման, առցանց վերահսկման համակարգերով և ջրաչափիչ սարքավորումներով, որոնց միջոցով հնարավոր կլինի կարգավորել և վերահսկել ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող ջրաքանակը և սահմանված բնապահպանական ելքի չափաքանակը:
- Նախագծային հզորությունն ապահովելու նպատակով վերազինել ՓՀԷԿ-ը` տեխնիկապես ավելի բարձր արդյունավետություն ունեցող ագրեգատով, որը կունենա ամբողջովին ավտոմատ կառավարման համակարգ և կաշխատի քիչ ջրաքանակով:
- Տրանսֆորմատորը կահավորել յուղորսիչ համակարգով:



«Հաղպատ 1» ՓՀԷԿ-ի օգտագործված ջուրը հեռացվում է «Հաղպատ 2» ՓՀԷԿ-ի ջրընդունիչ




Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Օգոստոս 28, 2017 at 19:05
