

ԷկոԼուր
«Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Շուշանիկ» փոքր ՀԷԿ: «Շուշանիկ» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Շինուհայր համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Որոտան գետի Շուշան վտակի վրա, որը ձևավորվում է աղբյուրներից: «Շուշանիկ» ՓՀԷԿ-ը շահագործում է «Ա.Ա.Խաչատրյան» ՍՊԸ-ն:
Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.
• «Շուշանիկ» փոքր ՀԷԿ ը շահագործվում է 2009 թվականից:
Ըստ ջրօգտագործման թույլտվության (ՋԹ)` գետից ՓՀԷԿ-ի ջրառի կոորդինատներն են` x=46019'12.1'', y=39025'46.9'', վերին բիեֆի նիշը, ըստ ՋԹ-ի՝ H=1320 մ է, ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ)՝ H=1308մ: Ջրահեռացման կոորդինատներն են` x=46019'35.5'', y=39025'42,3'', ներքին բիեֆի նիշը, ըստ ՋԹ-ի` H=1050մ է, իսկ ըստ ՀԾԿՀ-ի՝ H=1034,0մ է: Ջրառի կետի իրական կոորդինատներն են՝ x=46019'12.7'', y=39025'46,9'', վերին բիեֆի նիշը H=1315մ է: Ջրահեռացման կետի իրական կոորդինատներն են՝ x=46019'34.0', Y=39025'40,5'', ներքին բիեֆի նիշը` 1148մ: ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը, ըստ նախագծի, 272.3 մ է, հաշվարկային ճնշումը, ըստ ՀԾԿՀ-ի՝ 259.5մ է, ըստ նախագծի՝ 260մ: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ ՋԹ-ի, 0.25 մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ նախագծի և ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 604 կՎտ է: ՀԾԿՀ-ի 2017թ-ի ապրիլի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 4.678 Կվտ.Ժ , ըստ նախագծի, 4435՝ հազ. Կվտ.ժ: ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` 1.27.2009-1.27.2024թթ. է, ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 27.07.2016-27.01.2024թթ.:
• ՓՀԷԿ-ի պատվարը բացակայում է: ՓՀԷԿ-ի ջրառն իրականացվում է աղբյուրների ելքով: Աղբյուրների ելքը մոտ 50 սմ երկարությամբ խողովակով ուղղվում է ջրահավաք ավազան, որը գտնվում է նախկինում շահագործված հիդրոտեխնիկական կառույցի մեջ, որտեղից 880մ երկարությամբ 50մմ տրամագծի խողովակաշարով ուղղվում է «Շուշանիկ» ՓՀԷԿ-ի շենք:
• Գետի բնապահպանական ելքն ապահովվում էր ջրհավաք ավազանի շենքից. խողովակի միջոցով մոտ 30մ բարձրությունից ջուրը լցվում է վտակ: Ճանապարհին վտակին միանում են նաև այլ աղբյուրների ելքեր: Խողովակաշարի մուտքամասը կահավորված է աղբորսիչ ցանցով:
• Ձկնուղին բացակայում է: Նախագծով այն նախատեսված չի եղել` ելնելով ջրառ կառույցների տեղադիրքից. մոտ 30 մ բարձրությունից բաց էր թողնվում բնապահպանական ելքը:
• Ըստ ՀԾԿՀ-ի`ՓՀԷԿ-ի խողովակաշարի երկարությունը 880մ է, տրամագիծը` 0.4մ:
• «Շուշանիկ» ՓՀԷԿ-ը, ըստ ՋԹ-ի, տարվա բոլոր ամիսների ընթացքում վերցնում է 81.46 միլիոն խմ ջուր` ապահովելով 0.04 մ3/վ բնապահպանական թողք:
• Շուշան վտակում ՀՀ կարմիր գրքում գրանցված ձկնատեսակներ չեն հայտնաբերվել:
• Կայանում տեղադրված է երկու հիդրոագրեգատ, աշխատում է չինական արտադրության 1 ագրեգատը, որն ունի 630 կՎտ հզորություն: Չինական գեներատորը սիքրոն է:
• Ավտոմատ կառավարման համակարգը և ջրառում ջրի մակարդակի ավտոմատ կառավարման համակարգը բացակայում են:
• Տրանսֆորմատորային ենթակայանում տեղադրված է 1 տրանսֆորմատոր: Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված չէ, յուղորսիչներ տեղադրված չեն:
• «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալների համաձայն՝ «Շուշանիկ» ՓՀԷԿ-ը 2016թ-ին 12 ամսվա ընթացքում արտադրել է 5091754 կՎտ ժամ էլեկտրէներգիա:
• Սողանքային երևույթներ չկան:
• ՓՀԷԿ-ն ունի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն:
• Ազատ ջրօգտագործման պահանջները կատարվում են:
• Տարածքը մաքուր էր աղբից, առկա էր անջրթափանց հորով զուգարան:
• Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափական սարք բացակայում է:
• ՓՀԷԿ-ում տեսչական ստուգումներ չեն անցկացվել:
• ՓՀԷԿ-ում աշխատում է 13 հոգի, որոնցից 1-ը Գորիսից, մնացածը` Շինուհայրից:
• ՓՀԷԿ-ի աղմուկը չի խանգարում, քանի որ բնակավայրից հեռու է:
Առաջարկություններ
1. Ջրառի և էկոլոգիական թողքի կետերը կահավորել այպես, որ հնարավոր լինի տեղադրել ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության համապատասխան ջրավազանային տարածքային կառավարման բաժնի աշխատակիցների միջոցով կնքված տվյալների ավտոմատ առցանց հաղորդման ջրաչափական սարքավորում:
2. Վերազինել ՓՀԷԿ-ը տեխնիկապես ավելի բարձր արդյունավետություն ունեցող ագրեգատներով, որոնք կունենան ամբողջովին ավտոմատ կառավարման և ջրառում ջրի մակարդակի կառավարման համակարգ և կաշխատեն քիչ ջրաքանակով:
3. Տրանսֆորմատորները կահավորել յուղահավաք համակարգով: Ցանկապատել տրանսֆորմատորային ենթակայանի տարածքը:









Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Դեկտեմբեր 25, 2017 at 16:36
