

ԷկոԼուր
«Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Վարարակն» փոքր ՀԷԿ: «Վարարակն» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում` Գորիս համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված Է Վարարկն (Գորիս) գետի վրա, որի երկարությունը 29 կմ է: «Վարարակն» ՓՀԷԿ-ը շահագործում է «Խ և Մ ընկերներ» ՍՊԸ-ն:
Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.
• «Վարարակն» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2012 թ-ին:
• Ըստ ջրօգտագործման թույլտվության (ՋԹ)` գետից ՓՀԷԿ-ի ջրառի կոորդինատներն են՝ Х=46020'51.9'', Y=39029'54.6'', վերին բիեֆի նիշը, ըստ ՀԾԿՀ-ի և ՋԹ-ի 1276մ է: Ջրահեռացման կոորդինատներն են` Х=46021'45.5'', Y=39028'56.9'', ներքին բիեֆի նիշը` ըստ ՀԾԿՀ-ի և ՋԹ-ի, 1114մ է: Ջրառի կետի իրական կոորդինատներն են` Х=46020'51.7'', Y=39030'03.9'', վերին բիեֆի նիշը` 1285մ: Ջրահեռացման կետի իրական կոորդինատներն են` Х=46021'45.1'', Y=39028'55.9'', ներքին բիեֆի նիշը` 1114մ:
• ՓՀԷԿ-ի հաշվարկային ճնշումը, ըստ ՀԾԿՀ-ի և նախագծի` 122.8մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ ՀԾԿՀ-ի և նախագծի` 0.8 մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ ՀԾԿՀ-ի և նախագծի` 780 կՎտ է: ՀԾԿՀ-ի 2017թ-ի ապրիլի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 3.90 մլն.կՎտ.ժամ է: ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` 14.07.2010- 14.07.2025թթ. է, ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 10.08.2016-14.07.2025թթ.:
• «Վարարակն» ՓՀԷԿ-ի գլխամասում կառուցված է ջրընդունիչ ավազան` բետոնյա ջրթափ պատվարով: Պատվարի աջ կողմում առկա ջրընդունիչով ՓՀԷԿ-ի համար անհրաժեշտ ջուրն ուղղվում էր տղմազտարան: Ձկնանցարանը բացակայում է: Ըստ ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի` ՓՀԷԿ-ի ջրառը պետք է իրականացվեր գոյություն ունեցող` ձկնանցարանով կահավորված ջրընդունիչով:
• Դիտարկման պահին ջրընդունիչի հատվածում հակասանիտարական վիճակ էր՝ լցված տարբեր տեսակի կենցաղային աղբով: Դիտարկման պահին նույնիսկ արձանագրվեց սատկած կենդանու լեշի առկայություն: Տղմազտարանում և ճաղավանդակին կուտակված էր մեծ քանակությամբ աղբ:
• Խողովակաշարի մուտքամասում առկա է հորիզոնական աղբորսիչ, , ինչն ուներ 310 սմ երկարություն, 200 սմ լայնությունը, ճեղքերի հեռավորությունը` 2.5-3.5սմ:
• Գետում ՀՀ կարմիր գրքում գրանցված ձկնատեսակներ չեն հայտնաբերվել:
• Ըստ ՀԾԿՀ-ի և նախագծի` ՓՀԷԿ-ի խողովակաշարի երկարությունը,
2263մ է, տրամագիծը` 0.7մ:
• Վարարակ գետի վրա կառուցված «Վարարակն», «Քարահունջ», «Վ.Ա.Լ.» և «Սեկա» ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (8457.7մ) տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում է 29.16 %:
• «Վարարակն» ՓՀԷԿ-ը, ըստ ՋԹ-ի, կարող է իրականացնել 16.30 միլիոն մ3 ջրառ` գետում ապահովելով 0.05մ3/վ բնապահպանական թողք:
• Գետի բնապահպանական թողքն ապահովում էր պատվարով: Դիտման պահին գետն ուներ բավարար քանակի ջրաելք: ՓՀԷԿ-ն աշխատում էր:
• Ջրառում ջրի մակարդակի ավտոմատ կառավարման համակարգը բացակայում է: •Ջրաչափը բացակայում է:
• Կայանում տեղադրված 1 հատ հիդրոագրեգատ, տուրբինը չինական արտադրության՝ տուրգո, ռուսական արտադրության գեներատորը` սինքրոն:
• Փոքր ՀԷԿ-ն ունի կիսավտոմատ կառավարման համակարգ, կառավարվում է On-line համակարգով:
• «Վարարկն» ՓՀԷԿ-ը ապահովում է նախագծային հզորությունը` օգտագործելով առավելագույնը 800-700լ/վրկ ջուր: Ջրի սակավության պատճառով, ըստ ՓՀԷԿ-ի պատասխանատուների, հուլիս-օգոստոս ամիսներին ՓՀԷԿ-ի աշխատանքը սովորաբար կանգնում է: Դիտարկման պահին 90-100 լ ջրով ապահովվում էր 70կՎտ հզորություն:
• «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով`«Վարարակն» ՓՀԷԿ-ը 2016թ-ին աշխատել է 12 ամիսների ընթացքում` արտադրելով 4625242կՎտ/ժ էլեկտրաէներգիա:
• Տրանսֆորմատորային ենթակայանը գտնվում է փոքր ՀԷԿ-ի շենքի ներսում:
• Նախագծով նախատեսված ՓՀԷԿ-ի տարածքի կանաչապատման աշխատանքները կատարված են մասնակի:
• Հողի բերրի շերտի պահպանմանը եւ օգտագորմանը ներկայացվող պահանջները կատարված են:
• ՓՀԷԿ-ի կառուցումն ունի Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն:
• Նախագծով նախատեսվել է «Տոյկա» տիպի բիոզուգարան, սակայն փաստացի ՓՀԷԿ-ի զուգարանի կոյուղաջրերը լցվում էին անմիջապես գետ:
• ՓՀԷԿ-ում աշխատում է 6 հոգի Գորիս քաղաքից:
• ՓՀԷԿ-ի կողմից օգտագորվող գետահատվածում ոռոգում չի իրականացվում:
• «Վարարակն» և «Վ.Ա.Լ» ՓՀԷԿ-երը կասկադային ՓՀԷԿ-եր են:
Առաջարկություններ
- Վերակառուցել գետի վրա կառուցված ջրընդունիչը` կառուցելով նորմատիվներին համապատասխան ձկնանցարան, որն, անկախ ՓՀԷԿ-ի ջրառի և ջրօգտագործման ռեժիմի, կապահովի նորմալ աշխատանք և բավարար պայմաններ` բնապահպանական եքի առաջնահերթ պահպանման և ձկների անարգել տեղաշարժի համար:
- Ջրընդունիչ հանգույցն ապահովել ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից կնքված ավտոմատ կառավարման և առցանց վերահսկման համակարգերով և ջրաչափիչ սարքավորումներով, որոնց միջոցով հնարավոր կլինի կարգավորել և վերահսկել ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող ջրաքանակը և սահմանված բնապահպանական ելքի չափաքանակը:
- Քանի որ գետահունում /ջրընդունիչի հատվածում/ հակասանիտարական վիճակ էր, առաջարկվում է պարբերաբար իրականացնել տղմազտարանում և ճաղավանդակին կուտակված տարբեր տեսակի աղբի մաքրման և օրենքով սահմանված կարգով դրանց հեռացման, աշխատանքներ:
- Խողովակաշարի մուտքամասն ապահովել մանրաբջիջ ցանցով՝ ճնշումային խողովակ մանր ձկների մուտքը կանխելու նպատակով:
- Տրանսֆորմատորը կահավորել յուղահավաք համակարգով:
- Աշխատողների կենցաղային կեղտաջրերի հեռացման համար նախատեսել անջրթափանց հոր կամ «mini» մաքրման կայան:
- Ավարտել նախագծով նախատեսած կանաչապատման աշխատանքները:










Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Փետրվար 01, 2018 at 18:07
