

ԷկոԼուր
Փոքր ՀԷԿ-երի ոլորտը շարունակում է գրավել զարգացման միջազգային ֆինանսական ինստիտուտներին, որոնք ակնկալում են տրամադրած վարկերի 100% վերադարձ:
Փոքր ՀԷԿ-երի խնդիրներին նվիրված աշխատանքային խորհրդակցությանը (կազմակերպիչներ՝ Վերականգնվող էներգետիկայի և էներգոխնայողության հիմնադրամ և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն) մասնակցեցին միանգամից մի քանի միջազգային բանկեր: Մշտական ֆինանսական մասնակիցների`Գերմանական զարգացման բանկի (KfW), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD), Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողքին Հայաստանում հայտնվել է նոր ֆինանսական խաղացող՝ Եվրոպական ներդրումային բանկը (EIB): Բանկը դեռ նոր է որոշում՝ որ ոլորտներում է ցանկալի ներդրումներ կատարել Եվ ինչպես հայտարարեց EIB-ի ներկայացուցիչ Վիոլայն Սիլվեստրոն, էներգետիկայի և փոքր ՀԷԿ-երի ոլորտը դիտարկվում է որպես ամենաբարենպաստներից մեկը:
Նոր պորտֆելներ պատրաստում են նաև այլ բանկեր, մասնավորապես, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, որն արդեն փորձ ունի՝ ֆինանսավորելով 24 փոքր ՀԷԿ-եր առևտրային բանկերի վարկերի միջոցով: Գերմանական զարգացման բանկը ֆինանսավորում է ՓՀԷԿ-երի շինարարությունը Կենտրոնական բանկի հետ 40 միլիոն եվրոյի վարկային համաձայնության շրջանակներում:
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Նոյեմբեր 18, 2014 at 13:46
