Եվրոպական ներդրումային բանկը (EIB) հնարավոր է իր գործունեությունը Հայաստանում սկսի փոքր ՀԷԿ-երի ոլորտի ֆինանսավորմամբ

Եվրոպական ներդրումային  բանկը (EIB) հնարավոր է իր գործունեությունը Հայաստանում սկսի փոքր ՀԷԿ-երի ոլորտի ֆինանսավորմամբ

ԷկոԼուր

Փոքր ՀԷԿ-երի ոլորտը շարունակում է գրավել զարգացման միջազգային ֆինանսական ինստիտուտներին, որոնք ակնկալում են տրամադրած վարկերի 100% վերադարձ:

Փոքր ՀԷԿ-երի խնդիրներին նվիրված աշխատանքային խորհրդակցությանը  (կազմակերպիչներ՝ Վերականգնվող էներգետիկայի և էներգոխնայողության հիմնադրամ և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն) մասնակցեցին միանգամից մի քանի միջազգային բանկեր: Մշտական ֆինանսական մասնակիցների`Գերմանական զարգացման բանկի (KfW), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD), Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC)  կողքին Հայաստանում հայտնվել է նոր ֆինանսական խաղացող՝ Եվրոպական ներդրումային բանկը (EIB): Բանկը դեռ նոր է որոշում՝ որ ոլորտներում է ցանկալի ներդրումներ կատարել Եվ ինչպես հայտարարեց EIB-ի ներկայացուցիչ Վիոլայն Սիլվեստրոն, էներգետիկայի և փոքր ՀԷԿ-երի ոլորտը դիտարկվում է որպես ամենաբարենպաստներից մեկը: 

Նոր պորտֆելներ պատրաստում են նաև այլ բանկեր, մասնավորապես, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, որն արդեն փորձ ունի՝ ֆինանսավորելով 24 փոքր ՀԷԿ-եր առևտրային բանկերի վարկերի միջոցով: Գերմանական զարգացման բանկը ֆինանսավորում է ՓՀԷԿ-երի շինարարությունը  Կենտրոնական բանկի հետ 40 միլիոն եվրոյի վարկային համաձայնության շրջանակներում:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

13:46 Նոյեմբեր 18, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news