«Ձորագետ 5» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Ձորագետ 5» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր 

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Ձորագետ 5» փոքր ՀԷԿ: «Ձորագետ 5» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Կաթնառատ համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Ձորագետ գետի վրա (երկարությունը՝ 67 կմ):

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2013թ-ին:
  • «Ձորագետ-5» և «Ձորագետ-6» ՓՀԷԿ-երը համարվում են կասկադային ՓՀԷԿ-եր: «Ձորագետ-5» ՓՀԷԿ կայանային հանգույցից դուրս եկող ջրաքանակը հեռացնող ջրանցքով ուղղվում է «Ձորագետ-6» ՓՀԷԿ գլխային հանգույց:
  • ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը նախագծում նշված չէ: Ըստ նախագծի՝ հաշվարկային ճնշումը` 55.84մ,  ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող հաշվարկային ելքը՝ 4.0մ3/վ, դրվածքային հզորությունը  1.78 ՄՎտ է, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի՝ դրվածքային հզորությունը 1150 կՎտ է: Էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 3.9 մլն.կՎտ.ժամ է, հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, 6.12մլն.կՎտ.ժամ, լիցենզիայի ժամկետը` 04.09.2013-04.09.2028թթ., Ջրօգտագործման թույլտվության ժամկետը (ՋԹ)` 04.04.2014-04.04.2017թթ.:
  • Գլխամասային հանգույցը  կառուցված է նախագծային որոշակի շեղումով: Նախագծով նախատեսված 2մ բարձրությամբ եւ 12.25մ երկարությամբ պատվարի փոխարեն կառուցված է 2.5մ բարձրությամբ եւ 17մ երկարությամբ պատվար: Ըստ ընկերության այդ պատվարի բարձրությունը մոտ 1 մ է:
  • Գլխամասում առկա է բետոնից կառուցված աստիճանաձև ձկնացարան: Այն նախագծվել և կառուցվել է ձկնանցարանին ներկայացվող պահանջներին և նորմատիվներով սահմանված չափորոշիչներին ոչ համապատասխան: 
  • Գլխամասում առկա է բետոնից կառուցված աստիճանաձև ձկնացարան: Այն նախագծվել և կառուցվել է ձկնանցարանին ներկայացվող պահանջներին և նորմատիվներով սահմանված չափորոշիչներին ոչ համապատասխան: Նախագծով նախատեսված է 22 բաժանմունքներով յուրաքանչյուրը 15մ երկարությամբ երկաթբետոնե աստիճանաձեւ ձկնանցարան: Իրականում գլխամասում առկա է աստիճանաձև բետոնից կառուցված ձկնացարան՝ 12.1 մ երկարությամբ, 0.83 մ լայնությամբ: Առկա է բետոնե միջնորմներով իրարից տարանջատված 6 աստիճան, որոնց յուրաքանչյուրի բարձրությունը մոտ 1.29-1.30 մ է: Յուրաքանչյուր միջնորմ ունի երկու, իրարից տարբեր բարձրության վրա բացված ճեղքեր՝ յուրաքանչյուրը 0.3 X 0.3մ չափերով:
  • Ձկնանցարանից ներքև` մոտ 20 մ հեռավորության վրա, առկա է ևս մեկ պատվար` մոտ 2-2.5 մ բարձրությամբ, որտեղ բացակայում է ձկնանցարանը, ինչը գրեթե անհնար է դարձնում ձկների բնականոն տեղաշարժը դեպի կառուցված ձկնանցարան:
  • Առկա է 3.70 մ երկարությամբ աղբորսիչ, որի ճեղքերի միջով կարող են  մոտ 10 երկարությամբ մանրաձկներն  անցնել եւ հայտնվել ՓՀԷԿ-ի ճնշումային խողովակատարում: Նախագծով նախատեսված չէ ձկնապաշտպան ցանց:
  •  
  • ՓՀԷԿ-ի գլխամասում բացակայում է ձկնապաշտպան ցանցը:
  • Ձորագետ գետի այն հատվածում, որտեղ կառուցված է ՓՀԷԿ-ի գլխամասը,  ձկնատեսակներից հանդիպում է կարմրախայտը (Salmo fario):  Եթե տվյալ ՓՀԷԿ-ի գլխամասից ներքև կառուցված չլինեին այլ հիդրոտեխնիկական կառույցներ, ապա գետում կարող էին հանդիպել նաև Կուրի բեղաձուկը, արևելյան տառեխիկը, կողակը, քառթակը, Կուրի լերկաձուկը:
  • ՋԹ-ի տվյալների համաձայն` ՓՀԷԿ-ը կարող է Ձորագետից ջուր վերցնել 12 ամիս` ապահովելով գետում 0.2 մ3/վ բնապահպանական թողք:
  • «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Ձորագետ 5» ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 12 ամիս` արտադրելով 2641658 կՎտ էլեկտրաէներգիա:
  • Ճնշումային խաղովակաշարի անցկացման տեխնիկական լուծումները համապատասխանում են նախագծային լուծումներին: Խողովակաշարի երկարությունն, ըստ նախագծի, 1850 մ է, տրամագիծը՝ 1200մմ: Այն ապակեպլաստ նյութից է, մասնակի թաղված է, կատարված է ռեկուլտիվացիա:  Խողովակաշարի անցկացման որոշակի հատվածներում կան սողանքային երևույթներ, որոնք կարող են վթարային իրավիճակներ առաջացնել խողովակաշարի շահագործման համար:
  • Ձորագետ գետի վրա կառուցված «Կաթնառատ» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը 3450մ), «Ձորագետ 5»  (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը 1850մ), «Ձորագետ 6» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը 2360մ)  եւ «ՁորաՀԷԿ» (դերիվացիայի երկարությունը 2450մ)  ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (10110մ) տոկոսային հարաբերությունը Ձորագետ գետի երկարության հետ կազմում է 15.08%:
  • Կայանի տարածքում նախագծային լուծումներին համապատասխան իրականացվել են կառուցապատման աշխատանքներ, սակայն կանաչապատման միջոցառումները բավարար չեն:
  • Կայանում տեղադրված է տեղական «Ծատրյան» ՍՊԸ-ի կողմից արտադրված երկու ագրեգատ` նախագծով նախատեսված երեքի փոխարեն: Դիտարկման պահին երկու ագրեգատներն աշխատում էին  1685լ/վրկ ջրաքանակով` ապհովելով 23352 կՎտ դրվածքային հզորություն: Առավելագույն քանակի ջուր օգտագործվել է մայիս ամսին, երբ ՓՀԷԿ-ը 2 ագրեգատներով ապահովել է նախագծային հզորությունը:
  • Տրանսֆորմատորային կայանը ցանկապատված է: Տեղադրված է 3 տրանսֆորմատոր, որոնք կահավորված չեն յուղահավաք համակարգով։ Նախագծով յուղորսիչ նախատեսված չէ:
  • Լանդշաֆտի խախտում չկա:
  • Կենցաղային կեղտաջրերի հեռացման համար, նախագծային լուծումների  համաձայն, կառուցվել է սանհանգույց անջրթափանց հորով:
  • Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ ջրառում չկա:
  • Ջրառում ջրի մակարդակի ավտոմատ կառավարման համակարգ չկա:
  • 2014թ-ին բնապահպանական տեսչությունը ստուգումներ է իրականացրել ՓՀԷԿ-ում եւ նշանակել 200 000 դրամ վարչական տուգանք` 5րօգտագործման թույլտվության պահանջները չկատարելու համար:

Եզրակացություն

Սխալ նախագծման և կառուցման արդյունքում՝ ձկնուղին չի ծառայում իր նպատակներին։ Նման բարձրությամբ արհեստական ջրթափի և նման քանակի ջրի պայմաններում ձկների տեղաշարժը գետի երկու ուղղությամբ հնարավոր չէ:

ՋԹ-ով տրված 0,2մ3/վ բնապհպանական թողքը շատ քիչ է տվյալ գետի համար։

Ոռոգման հետ կապված խնդիրներ չեն առաջանում, քանի որ գետի ջուրն այդ հատվածում չի օգտագործվում ոռոգման նպատակներով։

Առաջարկություններ 

  • Իրականացնել ջրընդունիչ հանգույցի վերակառուցման աշխատանքներ`ձկնանցարանի նախագծման և կառուցման համար հաշվի առնելով գետի հիդրոլոգիական բնութագիրը և գետին բնորոշ ձկնատեսակները:
  • Տեղադրել ձկնապաշտպան ցանց մինչև ճնշումային խողովակատարը:
  • Վերանայել ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ցուցանիշները և ջրատնտեսական հաշվարկները, մասնավորապես ավելացնել բնապահպանական թողքի չափաքանակը: 
  • Իրականացնել բնապահպանական թողքի չափաքանակի հսկողություն`    ջրառում տեղադրելով բնապահպանական թողքը չափող համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ:
  • Իրականացնել հակասողանքային միջոցառումներ` վտանգավոր հատվածներում խողովակաշարի վթարներից խուսափելու համար:
  • Տեղադրել ջրառում ջրի մակարդակի կառավարման ավտոմատ համակարդ:
  •  Տրանսֆորմատորների տակ տեղադրել յուղահավաք համակարգ:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



17:39 Դեկտեմբեր 08, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news