ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է ՓՀԷԿ-երի ոլորտի խնդիրները ուսումնասիրող աշխատանքային խումբ

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է ՓՀԷԿ-երի ոլորտի խնդիրները ուսումնասիրող աշխատանքային խումբ

ԷկոԼուր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրելու է ՓՀԷԿ-ոլորտի խնդիրները: «Փոքր ՀԷԿ-երի շահագործման, դրանց կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ՀԷՑ առաքման գործընթացում արձանագրված անհամապատասխանությունների հանգամանքները խորությամբ և ծավալուն ուսումնասիրելու, հնարավոր խախտումները հայտնաբերելու և այդ կապակցությամբ անհրաժեշտ օրենքով սահմանված համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով՝

1. Ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կատարված ուսումնասիրությունների և ձեռնարկված միջոցների արդյունքներով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություն»,- մասնավորապես նշված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

Աշխատանքային խմբի ղեկավարն է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Է. Փիրումյանը, աշխատանքային խմբի անդամներն են` «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ս. Հովսեփյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի զարգացման և մոնիթորինգի վարչության պետ Ս. Աղինյանը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության էներգետիկայի վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ Դ. Ստեփանյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության շինարարության և գնագոյացման մեթոդաբանության բաժնի պետ Ա. Քոչարյանը, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության վարչության ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի ավագ պետական տեսուչ Ա. Գևորգյանը:

15:09 Սեպտեմբեր 07, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news