Անտառ

Տավուշի մարզում անտառների պահպանության համար պատասխանատու 17 պաշտոնատար անձինք՝ մեղադրյալի կարգավիճակում
Դեկտեմբեր 06, 2021 at 16:40 | Անտառ | Տավուշ
2021թ. առաջին 10 ամիսների ընթացքում Տավուշի մարզի տարածքում գրանցվել է ապօրինի ծառահատման, ինչպես նաև փայտանյութի ապօրինի տեղափոխման 210 հանցագործության դեպք
Ապօրինի հատված ծառեր տեղափոխելու, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով ձերբակալվել է երեք անձ
Դեկտեմբեր 06, 2021 at 15:45 | Անտառ | Տավուշ
Ապօրինի հատված ծառերից ստացված փայտանյութի տեղափոխման և ոստիկանության ծառայողների ու անտառտնտեսության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ձերբակալվել է երեք քաղաքացի
Հայաստանի անտառները վտանգված են, այս աշուն Հայաստանի բուսական աշխարհին պատճառվել է 340. 790. 368 դրամի վնաս
Դեկտեմբեր 01, 2021 at 17:18 | Անտառ
2021թ. աշնան 3 ամիսների ընթացքում՝ սեպտեմբերի 6-ից նոյեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում, շրջակա միջավայրին պատճառվել է 341.903.745 դրամի վնաս: Այս վնասի գերակշիռ մասը՝ 340.790.368 դրամ, արձանագրվել է
Անտառների պահպանության համար պատասխանատու 6 պաշտոնատար անձի վերաբերյալ 6 քրեական գործ է ուղարկվել դատարան
Նոյեմբեր 11, 2021 at 11:31 | Անտառ | Լոռի
Լոռու մարզի անտառտնտեսությունների մասնաճյուղերի 3 անտառապետի և 3 անտառապահի վերաբերյալ 6 քրեական գործ է ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության փորձագետներն այցելել են Չեխիայում գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներ
Նոյեմբեր 02, 2021 at 15:09 | Անտառ
Փորձագետներն այցելել են «Չեխական Շվեյցարիա» ազգային պարկ, ինչպես նաև երեք պահպանվող լանդշաֆտային տարածք՝ «Իզերյան լեռներ», «Չեսկե ստրեդոհորի» և «Չեխական դրախտ»
Նոյեմբերի 14-ին «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում 10 հազար ծառ կտնկվի
Հոկտեմբեր 25, 2021 at 15:54 | Անտառ
Ծառատունկին կարող են մասնակցել մասնավոր հատվածի տարբեր կազմակերպություններ, որոնց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կտրամադրվեն անվճար տնկիներ և կնախանշվեն այն տարածքները, որտեղ իրականացվելու է համապետական ծառատունկը
Փոխհատուցման նոր կարգ՝ քաղաքային բնակավայրերում ծառահատումների համար
Սեպտեմբեր 28, 2021 at 12:34 | Անտառ
Փաստաթղթով նախատեսվում է սահմանել պահանջ այն մասին, որ քաղաքային բնակավայրերի սահմաններում գտնվող բնակավայրերի հողերում, անկախ սեփականության ձևից՝ պետական, համայնքային կամ մասնավոր, ծառերի հատումը կարող է իրականացվել միայն համայնքի ղեկավարի թույլտվությամբ
Հրկիզել են «Դիլիջան» ազգային պարկի պահպանության ծառայության ղեկավարի ծառայողական ավտոմեքենան
Սեպտեմբեր 09, 2021 at 10:50 | Անտառ | Տավուշ
Սեպտեմբերի 7-ին՝ կեսգիշերն անց, Դիլիջան քաղաքում անհայտ անձը կամ անձինք հրկիզել են «Դիլիջան» ազգային պարկի պահպանության ծառայության ղեկավարին ամրակցված ծառայողական ավտոմեքենան
ՀՀ կառավարությունը պարզեցնում է «Սևան» ազգային պարկի հողամասերի վարձակալության և կառուցապատման գործընթացը
Սեպտեմբեր 08, 2021 at 13:36 | Անտառ | Գեղարքունիք
Առաջարկվել է վերանայել բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու գործընթացը
Մեղադրանքներ են առաջադրվել Լոռու մարզի անտառային ֆոնդի պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց
Սեպտեմբեր 07, 2021 at 10:24 | Անտառ | Լոռի
Արձանագրվել է ապօրինի հատված 1471 տարբեր տեսակի և տրամագծերով ծառեր: Դրանց հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 136 միլիոն դրամի չափով վնաս