

Էդգար Ենգիբարյան, Հրազդանի Օրհուս կենտրոն
Նախ, ի գիտություն, հայտնում ենք, որ, ըստ ՀՀ բնապահպանության նախարարության օդերևութաբանության և մթնոլորտի աղտոտվածության մոնիտորինգի բաժնի տվյալների, ցեմենտի փոշու քանակությունը Հրազդանի օդային ավազանում հուլիս ամսին 4.8 անգամ գերազանցել է նորման: Նորմայի գերազանցումները գրանցվում են ամեն ամիս, և բազմապատիկ թիվը շարունակ աճում է: Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, նույնիսկ օդային ավազանի աղտոտվածության մասին պատկերացում չունեցող մարդը կհասկանար, որ օդը շնչելու համար վտանգավոր է: ՕՐՀՈՒՍ Կենտրոնի կողմից արված բազմաթիվ ահազանգերը մնում են անպատասխան. քաղաքային և մարզային իշխանությունները որևէ լուրջ միջոցառում չեն իրականացնում:
Խնդրի մասին տեղեկացվել են Բնապահպանական պետական տեսչությունը և անձամբ Բնապահպանության նախարար Ա. Հարությունյանը: Ակնկալում ենք միջոցառումներ արտանետումները սահմանային նորմային մոտեցնելու ուղղությամբ:
Հոկտեմբեր 03, 2008
