

ԷկոԼուր
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման համար ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը ջրօգտագործման թույլտվության (ՋԹ) նախագիծ է մշակում: Շրջակա միջավայրի նախարարության հայտարարության համաձայն՝ մշակվող ՋԹ-ով նախատեսվում է Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով Դարբ գետից 40.0 լ/վրկ ջրառ իրականացնել:
«Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17:00-ից 18:00-ն դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2019 թվականի հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16:00-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ»,- նշված է նախարարության հայտարարության մեջ:
Գլխավոր լուսանկարում՝ Դարբ գետը
Հոկտեմբեր 04, 2019 at 15:00