

ԷկոԼուր
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հերքում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի պաշտոնանկության կապն Ամուլսարի ոսկու ծրագրի հետ:
«Մտավախությունը, որ կա որոշ շրջանակներում, որ Արթուր Գրիգորյանի ազատումն ուղիղ կապ ուներ Լիդիանի հետ, որ Արթուրի ազատմամբ մենք ճանապարհ հարթեցինք Ամուլսարի համար, և այս հարցն ի օգուտ Ամուլսարի կլուծվի, ես ուզում եմ ուղղակի հերքել», - ասաց Էդուարդ Աղաջանյանը «Ազատություն» ռադիոակայանի հետ հարցազրույցի ժամանակ:
«Դա եղել է վարչապետ Փաշինյանի որոշումը: Վարչական և հայեցողական պաշտոնները կարող են ցանկացած պահի նշանակվել և ազատվել: Որևէ պաշտոնական բացատրություն կամ նախապայման չկա», - նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավարը:
Էդուարդ Աղաջանյանը նաև հերքեց՝ փոխզիջման գնալու հետ կապված խնդիրներ ևս չեն եղել: Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը Արթուր Գրիգորյանին աշխատանքից ազատելու մասին որոշումը ստորագրել է Շվեյցարիայից՝ Դավոսից, Աղաջանյանն արձագանքեց. «Դավոսից չէր ստորագրել»:
Նշենք, որ Արթուր Գրիգորյանն ազատվեց իր զբաղեցրած պաշտոնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թվականի հունվարի 21-ի որոշմամբ: Այդ օրը Փաշինյանն աշխատանքային այցով գտնվել է Շվեյցարիայում:
Հունվար 25, 2019 at 18:09
